o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՆՈՐ ՏԱՐՎԱՆ ԳՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԵՆ»

12.10.2018 21:45 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ՆՈՐ ՏԱՐՎԱՆ ԳՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՆԱԼՈՒ ԵՆ»

Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Հայաստանում  մարդկանց  մտահոգիչ հարցերից է՝ տարեվերջին կլինե՞ն թանկացումներ, թե՝ ոչ: Առավել եւս, որ թանկացումների խնդիր արդեն իսկ ունենք: Գումարած դրան, տնտեսությունն է հայտնվել կոլապսային վիճակում, եւ եթե տարեվերջին էլ ընտրություններ լինեն, ով գիտի, թե ինչ իրավիճակ կստեղծվի:

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԿՈՐՑՆԵԼ ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐ․ ԱՄՀ

Տնտեսագետ Արտակ Մանուկյանի կարծիքով՝ գնաճը կառավարելի շրջանակներում է լինելու: «Կենտրոնական բանկը նպատակադրված  գանճի քաղաքականություն է իրականացնում  (4%+/-1.5): Այդ շրջանակներում, իհարկե, կարող ենք գնաճ ակնկալել, որովհետեւ կամայական տնտեսական աճը, որպես կանոն, ուղեկցվում է գնային ճնշումներով, նաեւ որոշակի ապրանքային ուղղություններով, որոնցով թանկացումներ են արձանագրվել: Թանկացումներ կլինեն, եթե կա տնտեսական ակտիվություն եւ աճ: Ակնկալվում է, որ գների թանկացում լինելու է: Ուղղակի պետք է հնարավորինս միջոցառումներ իրականացվեն, որպեսզի բնակչության գնողունակությունը եւս համահունչ լինի եւ որոշակիորեն գերազանցի այն գնաճային միտումները»:

Բայց եթե տնտեսագետը փորձեց ակնկալվող թանկացումները բացատրել շուկայական գործոններից ելնելով, ապա «ՍՈՑԻՈՄԵՏՐ» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը, որը նույնպես թանկացումների է սպասում, բայց արդեն այն պատճառով, որ շուկայական լծակները պարզապես չեն աշխատում. «Օրինակ` Արեւմուտքում որքան շատ  է ապրանքը վաճառվում, այնքան գինն իջեցնում են, եւ եկամուտը ստանում են վաճառված ապրանքի քանակից: Մեզ մոտ հակառակն է. եթե մի ապրանքը շատ է վաճառվում, գինը բարձրացնում են, որովհետեւ կարծում են, եթե պահանջարկ կա, ուրեմն այդ վաճառված ապրանքներից ավելի մեծ եկամուտ պետք է ստանալ: Դրա համար կապ չունի իրավիճակը: Նոր տարվան գները կտրուկ բարձրանալու են, դրա համար փորձառու տան տնտեսուհիները ամիսներ առաջ գնումներ են կատարում, որպեսզի Նոր տարվան մեծ ծախսեր չանեն»:

ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА