o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌԱՎ, ԾՆՎԵՑ ՄԻԱՀԵԾԱՆ ՍՈՒԼԹԱՆ-ԲՌՆԱՊԵՏԸ

12.10.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՌԱՎ, ԾՆՎԵՑ ՄԻԱՀԵԾԱՆ ՍՈՒԼԹԱՆ-ԲՌՆԱՊԵՏԸ

Ազգային անվտանգության պետվարչության նախկին պետ, նախկին պատգամավոր Դավիթ Շահնազարյանը, վերլուծելով այն, ինչ այժմ կատարվում է Հայաստանում, զգուշացրեց, որ եթե դեկտեմբերին, ըստ վոժդի նախագծած պլանի իրականացվեն ԱԺ ընտրություններ, ապա կդառնանք Ադրբեջան, բայց առանց նավթի: Դա զգուշացնում է այն գործիչը, ում դժվար է կասկածել «հանցավոր ռեժիմի» հանդեպ համակրանք ունենալու մեջ: Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն էլ փաստում է, որ այս տարվա երկրորդ եռամսյակում ներդրումները առաջին եռամսյակի համեմատ նվազել են 11 անգամ:

ԹԱՎՇՅԱ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԶՄԸ ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է «ԿԱՊԻԿՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿԻ»

 

ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ԸՆԴԱՄԵՆԸ ՓՈԽԵՑ ԻՐ «ՊԱՊԱՅԻՆ»

Այն, որ պատգամավորների նկատմամբ ամենաայլանդակ ճնշումներն էին բանեցվում, որպեսզի ստորագրեն հայտարարություն, որ ողջունում են դեկտեմբերի արտահերթ ընտրություններ անցկացնելը, ամենեւին էլ նորություն չէ: Դա փաստել է ե՛ւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ե՛ւ այլ գործիչներ, դա մատնանշված է ՀՀԿ խմբակցության հայտարարությունում, ու արձանագրված է նաեւ ՀՀԿ չորս պատգամավորների առանձին հայտարարությունում: Բայց կա նաեւ հարցի երկրորդ կողմը: Բանն այն է, որ ստորագրողների շատ զգալի մասը օլիգարխներն են: Այն կերպարները, ում մշտապես մատնանշում էին որպես հեղափոխություն իրականացնելու հիմնապատճառներից մեկը: Ու հիմա ստացվում է, որ օլիգարխները Նիկոլի հետ միասին պայքարում են «ժողովրդին թալանող» այնպիսի գործիչների դեմ, ինչպիսիք են, ասենք, Շարմազանովն ու Աշոտյանը, կամ թեկուզ այդ նույն քառյակը, կամ ՀՀԿ-ի ցուցակով ԱԺ ընտրված դաշնակից կուսակցությունների ղեկավարները... Այսինքն` էլ ի՞նչ հեղափոխություն, օլիգարխիան էլի իշխանական թիմի մեջ է, նրանցից ոչ-ոք էլ չզրկվեց իր, այսպես կոչված, մենաշնորհային դիրքից, ու նիկոլական թիմ նրանք մուտք գործեցին իրենց «հավելվածներով»` տասովշչիկներով, ստվերային, այդ թվում եւ կրիմինալ կապերով: Կարելի է ասել, որ հեղափոխությունը մեռավ: Ինքը` Նիկոլն էլ, որ հեղափոխականի իր իդեալ հռչակում էր Չե Գեվարային, Մանդելային, Գանդիին եւ այլոց, փաստացի դավաճանեց նաեւ սեփական հեղափոխական իդեալին:

 

ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԵՎ ՊԱՌԼԱՄԵՆՏԱՐԻԶՄԻ ՈՉՆՉԱՑՈՒՄ

Այն որ, այսպես կոչված, «անցումային արդարադատության» կամ արտաիրավական տրիբունալների ստեղծման գծով Ամերիկյան համալսարանի տարածքում վրա-վրա սեմինարներ ու խորհրդակցություններ են անցկացվում, դա նորություն չէ: Բայց ամենակարեւորը` գործնականում ոչնչացման է տարվում ԱԺ-ն, որը մինչ այժմ մնում էր ընդդիմադիր կարծիքի, բազմակարծության եւ այլընտրանքի միակ ու վերջին միջնաբերդը: Ու արդեն ակնհայտ է, որ այդ միջնաբերդից բան չի մնացել: Եթե պատգամավորների եւ վերջիններիս ազգականների վրա քսի են տալիս բոլոր տեսակի իրավապահ մարմիններին, եթե ցանկացած պահի խորհրդարան կարող է ներխուժել գազազած խաժամուժը եւ հաշվեհարդար տեսնել, եթե ոչ մի վայրկյան չի դադարեցվում տեղեկատվական ահաբեկչությունը, ապա էլ ինչ պառլամենտարիզմի մասին է խոսքը: Ինչ վերաբերում  է «ՀՀԿ-ն արմատախիլ անելու» մասին բռնապետի խոսքը, ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանն այսպես մեկնաբանեց. «Գործող իշխանությունները պետք է հրաժարվեն «սեւ-սպիտակի» իրենց բանաձեւից, չհայտարարեն, որ այս կամ այն կուսակցությունը պետք է արմատախիլ արվի, որովհետեւ կուսակցությունը դա առաջին հերթին գաղափարախոսություն է: Օրինակ Հանրապետական կուսակցությունը եւ ՍԻՄ-ը ազգային պահպանողական գաղափարախոսության կրողներն են եւ երբ վարչապետը հռչակում է, թե ՀՀԿ-ն պետք է արմատախիլ արվի, պետք է հասկանալ, որ խոսքը ազգային պահպանողական գաղափարախոսությունը քաղաքական եւ նախընտրական դաշտից դուրս մղելու մեջ է, ինչը, մենք խիստ վտանգավոր ենք համարում»:

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

Բայց, խոշոր հաշվով, արմատախիլ է արվում կուսակցական համակարգը որպես այդպիսին: Սահմանադրությունը պահանջում է, որ մանդատների 1/3-ը պարտադիր պետք է լինեն ընդդիմադիրների մոտ, եւ այժմ որպես ֆիկտիվ ընդդիմություն, առաջ է մղվում «Լույս» դաշինքը, որը «Ելքի» բաղկացուցիչ մասն է, ու խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը ոգեւորված խոսում է «իշխանությանը հակակշիռ» լինելու մասին: Այսինքն` գործնականում ստացվում է միակուսակցական համակարգ: Եթե դրան հավելենք Փաշինյանի այն միտքը, որ իշխանությանը ոչ ոք պչեպտք է քննադատի ավելի շատ, քան ինքը` «նորին գերազանցությունը», պարզ է դառնում, որ խոսքը բացարձակ դիկտատուրայի մասին է:

ՈՐՈՇԱԿԻ ԻՆՏՐԻԳ

Այնուամենայնիվ, նույն Նիկոլ Փաշինյանը իր հրաժարականի վերաբերյալ, չգիտես ինչու, ժամկետների մասին հայտնել է ֆրանսիական France24-ով, ՀՀ քաղաքացիներին էլ այդ լուրը հասել է Թվիթերի գրառումով: Բայց վարչապետի գրասենյակից պաշտոնական հայտարարություն չկա, վարչապետի խոսնակ Արման Եղոյանն էլ այսպիսի դարձվածք է օգտագործում. «Որով վարչապետը կտա հրաժարական` երբ կտա եւ եթե կտա»: Այսինքն` ի հայտ եկավ «եթե» բառը: Նախագահ Արմեն Սարգսյանն էլ ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքի փոփոխությունները իր կողմից ստորագրելու մասին ասաց, որ մոտ օրերս հայտարարություն կանի, այժմ էլ ձեռնարկ էլ մեկ այլ գործընթաց. «Եվ այդ ամենն օրենքի սահմաններում, ես սկսել եմ իմ հանդիպումները վարչապետի, կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որ հասնենք նրան, ինչի մասին խոսում ենք»: Բա՞ ժամկետները... Ի դեպ, որոշակի հարցեր են առաջանում եւ ՀՀԿ չորս պատգամավորների հայտարարության առնչությամբ, որով նրանք գործընթացից այժմ լվանում են ձեռքերը եւ հայտարարում «մենք լուռ կսպասենք»: Այսպես. «Նիկոլ Փաշինյանը պատռում է բոլորի դիմակները. իրենից սկսած մինչեւ առաջին պատեհապաշտ հանրապետական»: Ո՞վ է այդ «առաջին պատեհապատ հանրապետականը»` անուններ չեն հնչում: Ու նաեւ. «Մի՛ զանգեք մեզ, տարբեր կողմերի պարոնա՛յք, պարզապես մի՛ զանգեք: Այս էժան խաղում մենք չկանք»: Այդ ովքե՞ր են «տարբեր կողմերը», մի կողմը հասկացանք` Նիկոլի թավշակրոն խունտան իր «օրինական» եւ բացարձակ ապօրինի լծակներով, բա՞ մյուս կողմերն ովքեր են: Այստեղ ինչ-որ գաղտնիք կա, որն առայժմ չի բարձրաձայնվում: Ու նաեւ եզրափակիչ նախադասությունը. «Բայցեւ, հաստատ ամեն ինչ կանենք իրական նոր Հայաստանի համար»: Ո՞րն է այդ «իրական Նոր Հայաստանը»` պարզ է, որ դա Հայաստանն է առանց Նիկոլի, ում նկատմամբ, ի դեպ, տարբեր կողմից ճնշումներն ուժգնանում են, այդ թվում եւ իրեն «զիբիլի վեդրո» գցող մարդկանց ազատ արձակումով, ինչպես նաեւ գերտորեւթյունների մայրաքաղաքներից եկող ազդակներով: Եվ կարելի է արդյո՞ք մտածել, որ «իրական Նոր Հայաստանը» նույնանում է այն «Չորրորդ հանրապետության» հետ, որը հիշատակվում էր նախագահ Արմեն Սարգսյանի կողմից հենց երդմնակալության ճառում: Բայց, ենթադրությունների ու գուշակությունների գիրկը չընկնենք, սպասենք, բնականաբար, ոչ թե լուռ, այլ` հանրության հետ կիսվելով:

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՀ Է ԻՍԿԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ

Ընդհանրապես, կարծես թե, մինչեւ այժմ եղած շատ հեղափոխությունների մեջ ինչ-որ բան այն չի եղել, որովհետեւ շատ հաճախ խախտվում է հեղափոխականի հիմնական սկզբունքը: Հեղափոխականի, հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակ` երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը: Ֆիդելը չկարողացավ լուծել այս խնդիրը, Կրոմվելը չկարողացավ լուծել այս խնդիրը, Լենինը չկարողացավ լուծել այս խնդիրը, Նապոլեոնը չկարողացավ լուծել այս խնդիրը: Բայց քավ լիցի, սա չի պատկանում մարդկության չլուծված խնդիրների շարքին, որովհետեւ այդ խնդիրը լուծվեց, այդ խնդիրը լուծեց նա, ով հաղթական մտավ այս քաղաքը, եւ ում անունն է Էռնեստո Չե Գեւարա: Ամենամեծ հեղափոխականը մարդկության պատմության մեջ, ամենամեծը, առաջինը, անգերազանցելին: Իսկ ինչո՞ւմ է կայանում նրա մեծությունը. առաջին հերթին շատ պարզ, բայց իրագործման առումով անասելի բարդ մի բանաձեւի. հաղթել եւ հրաժարվել հաղթանակի վայելքներից: Չե Գեւարան, թերեւս, հասկացավ, որ իշխանությունը մահ է իսկական հեղափոխականի համար, իսկական հեղափոխականը երբեք իշխանավոր չպետք է լինի, իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց չպետք է հաստատի իշխանություն եւ օրենքներ: Ես այսպես եմ հասկանում Չե Գեւարային: Եվ ժամանակի ու պատմության փորձությունը թույլ է տալիս ասել սա. իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի եւ հեռանում է անսպասելի: Իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց իսկական հեղափոխականը չպետք է հաստատի օրենքներ եւ չպետք է ունենա իշխանություն:

Հատված ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ 
«Երկրի հակառակ կողմը
» գրքից

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА