ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն ստանձնեց Ֆրանկոֆոնիայի նախագահությունը

11.10.2018 17:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանն ստանձնեց Ֆրանկոֆոնիայի նախագահությունը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարից անցավ Հայաստանին:

Արարողությունը տեղի է ունեցել Երեւանում անցկացվող ՖՄԿ-ի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում:

«Խաբում ե՞ք սեփական ժողովրդին». Արման Կարապետյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կազմակերպությունում Մադագասկարից նախագահությունն ընդունելով, նշել է, որ հուզիչ պահ է.

«Մենք լիովին գիտակցում ենք Հայաստանի պատասխանատվությունը առաջիկա երկու տարիների ընթացքում: Ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել ՖՄԿ-ի բոլոր անդամ երկրներին եւ նրանց կառավարություններին վստահության համար: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել եւ շնորհավորել Մադագասկարին կազմակերպության զարգացման գործում կարեւոր ներդրման համար», - ասել է Փաշինյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА