ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հավանաբար ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը Հայաստանից կտեղափոխեն այլ երկիր

11.10.2018 16:54 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հավանաբար ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովը Հայաստանից կտեղափոխեն այլ երկիր

Մինչ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է անկախության տարիներին իր կարծիքով, չտեսնված իրադարձությամբ` Ֆրանկաֆոնիայով, որը ի դեպ կազմակերպվել ու նախաձեռնվել են Սերժ Սարգսյանի օրոք, Հայաստանը դուրս մղվեց մի շարք կարեւոր միջոցառումներից:

«Հրապարակ». Միայն նրա համար, որ միջնակարգ կրթությամբ երիտասարդը քայլել է Փաշինյանի հետ, արժանացել է փոխքա­ղաքապետի պաշ­տոնին

Այս օրերին նախապես Հայաստանում նախատեսված բազմաթիվ միջոցառումներ չեղյալ են հայտարարվում: Մասնավորապես, հոկտեմբերի 30-ին Հայաստանում պետք է լիներ ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի եւ պատվիրակությունների լիագումար նիստը: Սակայն, ըստ ստացվող տեղեկությունների, կապված ստեղծված իրադարձությունների հետ, ՀԱՊԿ ԽՎ նիստը Հայաստանից տեղափոխվում է այլ երկիր: Իհարկե այդ գործի վրա առաջին քարը նետվեց Խաչատուրովի դեպքերի ժամանակ, սակայն վերջնականապես կասկածի ցեցը ընկավ ՀԱՊԿ գործընկերների ջանը, երբ հոկտեմբերի 2-ին Նիկոլը գրավեց խորհրդարանը: Հավանաբար այս կերպ ՀԱՊԿ երկրների խորհրդարանականները արտահայտում են իրենց վերաբերմունքը Հայաստանում խորհրդարան գրավելու վերաբերյալ:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА