ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանի գլխավոր մտահոգությունը Ղարաբաղն իր բնակիչներից մաքրելն է. Նիկոլ Փաշինյան

11.10.2018 15:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ադրբեջանի գլխավոր մտահոգությունը Ղարաբաղն իր բնակիչներից մաքրելն է. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսիական France 24-ի հետ հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկածը ղարաբաղյան հակամարտության լուծում չէ:

«Մենք» դաշինքը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի Արամ Սարգսյանը․ «Հրապարակ»

«Անհնար է լուծման մասին խոսել՝ չունենալով դրան հասնելու համար անհրաժեշտ պայմանները»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ իրավիճակը չափազանց լարված է և հենց այդ պատճառով իրենք աշխատում են լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ:

Փաշինյանը վերստին հաստատել է, որ բանակցային գործընթացը պետք է ընթանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: «Ձեւաչափը երբեք չի եղել բանակցությունների հարց, եւ մենք ոչ մի փոփոխություն չենք պահանջում»,- հավելել է նա:

Փաշինյանը, սակայն, հիշեցրել է, որ ադրբեջանական կողմը հայտարարել է, թե չի ցանկանում խոսել Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: «Ղարաբաղն ինչպե՞ս կարող է Ադրբեջանի իշխանության տակ լինել, եթե Ադրբեջանը նրանց հետ, Ղարաբաղի ժողովրդի հետ նույնիսկ չի խոսում: Սա հստակ ցույց է տալիս այն, թե Ադրբեջանն ինչ է ուզում անել Ղարաբաղի հետ՝ ստանալ հողը, այլ ոչ ժողովրդին: Նրանց գլխավոր մտահոգությունը Ղարաբաղն իր բնակիչներից մաքրելն է»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА