ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի Հանրապետությունը այնքան անկախ է, որքան Ֆրանսիայի Հանրապետությունը․ Նիկոլ Փաշինյան

11.10.2018 13:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայաստանի Հանրապետությունը այնքան անկախ է, որքան Ֆրանսիայի Հանրապետությունը․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France 24 հեռուստաընկերությանը՝ նշելով, որ Հայաստանը չունի ինքնիշխանության սահմանափակումներ։ Ինքն էլ, որպես երկրի ղեկավար, հանդիսանում է ինքնիշխանության երաշխավորը։

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«Ընդհանրապես շատ են խոսում Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ներկայության մասին՝ հիմնավորելու համար այն, որ Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակումներ ունի: Ես հավաստիացնում եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը այնքան անկախ է, որքան Ֆրանսիայի Հանրապետությունը: Տվյալ իրավիճակում ես ինձ համարում եմ Հայաստանի ինքնիշխանության երաշխավորը և ուրախ եմ, որ բոլոր մեր գործընկերները՝ ներառյալ Ռուսաստանը, հարգում են Հայաստանի ինքնիշխանությունը»,- ասել է ՀՀ վարչապետը:

Փաշինյանը նաև ընդգծել է, որ իշխանության գալու ժամանակ, երբ խոստացել էր պայքարել կոռուպցիայի դեմ, Մոսկվան սկսել էր քննադատել որոշ կետերի շուրջ, սակայն, այդուհանդերձ, ՌԴ իշխանությունները լիովին աջակցում են հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА