ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ն. Փաշինյանն հրապարակավ փորձել է ժխտել ՀՀ-ում բռնապետական ռեժիմ հաստատելու մեղադրանքները

11.10.2018 13:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ն. Փաշինյանն հրապարակավ փորձել է ժխտել ՀՀ-ում բռնապետական ռեժիմ հաստատելու մեղադրանքները

Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակավ փորձել է ժխտել Հայաստանում բռնապետական ռեժիմ հաստատելու մեղադրանքները եւ որպես երաշխիք հայտարարել, որ բռնապետություն հաստատելու փորձ անող գործիչը կհայտնվի ոչ միայն պատմության, այլեւ Սանիտեքի աղբամանում։

Շաբաթվա ընթացքում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ

Սա, իհարկե, արդեն ինչ-որ պրոգրես է, քանի որ մինչ այդ իր որոշ կուսակիցներ աղբամանով էին սպառնում ոչ թե պոտենցիալ բռնապետերին, այլ բազմակարծության եւ իրավունքների համար պայքարող քաղաքական ըմդդիմախոսներին։

Բայց երկրում բնապետությունը կանխելիւ եւ ժողովրդավարությունը պահպանելու համար ավելի ուժեղ երաշխիք կա, քան աղբամանն է։

Այդ երաշխիքը կոչվում է Սահմանադրություն։

Դրսեւորեք պետական գործչին հարիր քաղաքական կամք, վերադարձրեք գործընթացները քաղաքական բազմակարծության եւ երկխոսության դաշտ, հարգեք Սահմանադրությունը եւ Հայաստանում ոչ մի բռնապետ չի լինի։

Գրում է Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА