ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը ներկայացնող մարմնամարզուհի պատանեկանան Օլիմպիական խաղերի եզրափակչում է

11.10.2018 12:32 ՍՊՈՐՏ
Հայաստանը ներկայացնող մարմնամարզուհի պատանեկանան Օլիմպիական խաղերի եզրափակչում է

Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան ամառային օլիմպիական խաղերը:

Գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան բազմամարտում գրավել է յոթերորդ տեղը և ութ մասնակիցների հետ մտել է եզրափակիչ:

Երկու մեդալ պատանեկան Օլիմպիական խաղերից

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Յուլիան վճռական փուլ է մտել նաև առանձին առարկաների` օղակով և գնդակով մրցաձևերում:Եզրափակիչները նշանակված են հոկտեմբերի 16-ին: 

Ազատ լողաոճում, 50 մ տարածությունում եզրափակիչ մտած մեր երկրի պատվիրակ Արթուր Բարսեղյանը 23.13 արդյունքով եզրափակել է առաջին ությակը: Արթուրը բատերֆլայ լողաոճում /50 մ/ եզրափակիչ չի մտել:

Տատամի է ելել նաև թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը /73 կգ/: Նա առաջին իսկ մենամարտում պարտվել է բելգիացի մրցակցին և դուրս մնացել պայքարից:

Հոկտեմբերի 11-ին ասպարեզ դուրս կգա մեր երկրի ևս մեկ ներկայացուցիչ` ծանրորդ Կարեն Մարգարյանը /77 կգ/:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА