ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե Աստված մեզ հետ է, ապա ո՞վ է մեզ դեմ…». քաղաքագետն արձագանքում է Աննա Հակոբյանին

10.10.2018 23:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Եթե Աստված մեզ հետ է, ապա ո՞վ է մեզ դեմ…». քաղաքագետն արձագանքում է Աննա Հակոբյանին

«Ազատություն» ռադիոկայանի եթերում օրեր առաջ ՀՀ վարչապետի տիկին ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ պատասխանել էր ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին: Այդ թվում պատասխանելով հարցին, թե, որպես բազմազավակ ընտանիքի մայր, ինչպե՞ս է վերաբերվում նոյեմբեր ամսին Հայաստանում կայանալիք ԼԳԲՏ համաշխարհային ֆորումի անցկացմանը եւ ինչպիսին է նրա անձնական կարծիքը վերոնշյալ համայնքի վերաբերյալ:

Շուռնուխի ֆենոմենը (Տեսանյութ)

«Տեղյակ չեմ՝ ի՞նչ հավաքի մասին է խոսքը, բայց մեր ընտանիքի մոտեցումն այն է, ինչը կա մեզ մոտ՝ ավանդական, բազմազավակ ընտանիք: Սակայն մյուս կողմից կան մարդիկ, ովքեր չեն համապատասխանում այդ արժեքներին: Նույն հարց տվողին հարցնում եմ՝ ի՞նչ պետք է անել այդ մարդկանց հետ, ովքեր իրենց կյանքն  այլ կերպ են պատկերացնում՝ ոչ մեզ նման»,- հարցին ի պատասխան ասել էր տիկին Հակոբյանը:

ՀՀ վարչապետի տիկնոջ հարցադրմանն էլ արձագանքել է պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ-միջազգայնագետ, «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԸ:

«Տիկին Աննա, սոդոմականների հետ ոչինչ անել պետք չէ: Իրենց տներում որքան ուզում են կարող են զբաղվել պղծություններով, սակայն որեւէ իրավունք չպետք է ունենան այդ այլասերումներն ի ցույց դնելով՝ ինչ-որ հատուկ իրավունքներից խոսել ու զբաղվել այդ գարշությունների ուղղակի կամ անուղղակի քարոզչությամբ: Ըստ միջազգային հեղինակավոր հարցումների արդյունքների, Հայաստանի Հանրապետության բնակչության մոտ 98%-ը դեմ է միասեռականությանը: Այո՛, ժողովուրդը դե՛մ է կանգնելու բոլոր նրանց, ովքեր կփորձեն պղծել մեր ժողովրդին եւ մեր երկիրը: Եվ աստվածահաճո այս գործում մենք հաջողելու ենք, որովհետեւ եթե Աստված մեզ հետ է, ապա ո՞վ է մեզ դեմ...», - շեշտել է տիկին Եսայանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Ական է դրված այս ընտրությունների տակ». Արմեն Ռուստամյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА