o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մտածված հերթական PR Հայկ Մարությանի կողմի՞ց

10.10.2018 17:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մտածված հերթական PR Հայկ Մարությանի կողմի՞ց

Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելուց, ինչպես նաեւ ընտրվելուց հետո ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ ամենօր կարճ տաբատով ու սպորտային կոշիկներով կարծես թե մարզվում էր հանրության աչքի առաջ: Երեկ էլ նկատեցինք թե ինչպես է արդեն քաղաքապետ դարձած Հայկ Մարությանը օրը ցերեկով` 12:40-ի սահմաններում վազում Հանրապետության հրապարակում, որտեղ այդ պահին ընթանում էին Ֆրանկոֆոնիայի գալլա համերգի փորձերը: Ի դեպ, օրերս էլ հարցազրույցներից մեկում հավաստիացրել էր, որ նախկինի նման մայրաքաղաքում շրջելու է երթուղայիններով, հեծանիվով եւ ոտքով: Երեկ նման մի միտք արտահայտեց նաեւ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ, որ իրենք նույնպես կհրաժարվեն ծառայողական մեքենաներից եւ գործընկերներին էլ առաջարկեց հետևել իրենց օրինակին։ Այսօր Երեւանի ավագանու առաջին նիստից հետո, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է ընդունում ԲՀԿ ներկայացուցչի ծառայողական մեքենաներից հրաժարվելու եւ հեծանիվով աշխատանքի գալու առաջարկը Հ. Մարությանը ժպիտով ասաց. «Դեռ կմտածենք»: Այսինքն` ստացվում է, որ Հ. Մարությանի ցերեկային մարզումներն ու վազքերը` Հանրապետության հրապարակում, կրում են ցուցադրական բնույթ, կամ էլ` մտածված հերթական PR:

​​​​​​​«Իշխանությունները գնացել էին Ջերմուկ համոզելու, որ Ամուլսարը շահագործվի»

ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА