ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

10.10.2018 23:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՀՅԴ-Ի ՏՐՏՈՒՆՋԸ

– Էս ինչ զուլում երկիր ա, էնքան մանրացանք, որ Ծառուկյան Գագոյին Նիկոլն ա ընդունում, իսկ Դաշնակցության ներկայացուցչին` գոմիկ հարգող Տիգրան Ավինյանը:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԿՈՆՍԵՆՍՈՒՍ

Կառավարությունից հայտնում են, որ բացի Նիկոլի առաջարկած ղազագրից` Ծառուկյանը պարտավորվել է հաջորդ միտինգներին ջրի փոխարեն կոնյակ բերել, իսկ ջուրն արդեն դաշնակներն ու ՀՀԿ-ից թռածները կկրեն:

 

ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Թագավորն ընկավ, կեցցե՜ նորին գերազանցություն Փաշինյանը:

 

ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ ՈՃՈՎ (ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ, ՎԵՐՋԻՆԻՍ «ԵՍ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ ԵՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Չեմ հավատում… իյա, իրո՞ք:

 

ԱՆԵՐԵՍԸ

Ըստ քաղտեխնոլոգների` եթե մայիսին «թագավորին» ջուր կրելով մի կերպ հաջողվեց իր երեսը պահպանել, ապա այս անգամ Նիկոլի ղազագիրը ստորագրելով «Полная и безоговорочная капитуляция» եղավ:

 

ՌԵՏՐՈ (ՖԵԼԻՔՍ ՑՈԼԱԿՅԱՆԻՆ ԱԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ցոլակ ջան, ցոլ տուր գնա,

Նիկոլի հետ յոլա գնա…

 

ՔԻՄՄԱՔՐՈՒՄ

Օլիգարխները սպիտակեցին, բայց իրենց վրայից ժավելի հոտ ա փչում:

 

ՆԻԿՈԼԻ ՏՐՏՈՒՆՋԸ (ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՑ, ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՑ ՀԵՏՈ` ԼՖԻԿ ՍԱՄՈՅԻ` «ԵԹԵ ԵՍ ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ՀԵՏ ԿԱՊ ՈՒՆԵՄ, ԻՆՁ ԷԼ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԳՆԴԱԿԱՀԱՐԵՔ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Չհասկացա, էդ վերջը ե՞ս եմ մենակ հրապարակ գալու…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА