ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի» (Տեսանյութ)

10.10.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի» (Տեսանյութ)

Նոյեմբերի 15-18-ը Հայաստանում նախատեսված ԼԳԲՏ-ական միջազգային ֆորումին ընդառաջ` բազմաթիվ հոգեւորականներ, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, մեծ թվով երիտասարդներ պայքար են սկսել հասարակության այլասերվածության, ազգային արժեքների պղծման դեմ եւ ի պաշտպանություն ավանդական ընտանեկան արժեքների: Ինչ մարտահրավերի առաջ է այս անգամ կանգնել Հայաստանը, եւ ինչու հենց հիմա ակտիվացավ այս թեման, «Իրավունքը» պարզեց հոգեւորականի եւ հասարական նախաձեռնության ներկայացուցչի տեսակետները:

ԸՕ քվեարկությունն իրականում տապալել է «Ծառուկյան» դաշինքը

«ՍՈՒՏ Է, ՈՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆՋԱՏ Է»

Արարատյան Հայրապետական թեմի Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Արժանապատիվ ՏԵՐ ԹՈՎՄԱ քահանա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ նախ շեշտեց, որ պետք է պայքարել. «Մենք շատ փորձություններ ու մարտահրավերներ ենք ունեցել, բայց սա նորություն էր մեզ համար: Միանշանակ պարզ է, որ եթե մենք թույլ տանք, որ միասեռականների օրենք մտնի մեր երկիր, բնականաբար, նրանք մեր հասարակության մեջ տարբեր ձեւով կսկսեն հանդես գալ եւ դրսեւորել իրենց, հետո էլ զագսով կվավերացնեն իրենց ամուսնություններն ու կմտնեն եկեղեցի: Ասում են` եկեղեցին պետությունից անջատ է, բայց սուտ է: Պետությունը եւ եկեղեցին անջատ են իրարից օրենքներով, բայց բոլոր ժամանակներում էլ եկեղեցին պետությունից կախված է եղել: Եթե պետության մեջ մի օրենք է եղել ընդունված, հնարավոր չէ, որ եկեղեցում այդ օրենքը չգործի: Այսինքն` արդյունքում կլինի այնպես, ինչ-որ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում է տեղի ունենում. բողոքական եկեղեցիներն ու որոշ կաթոլիկ հոգեւորականներ պսակադրում են միասեռականներին: Մեզ մոտ էլ, բնականաբար,  թափանցելու են եկեղեցի: Ուստի` հնարավոր չէ, որ եկեղեցին այս պայքարից զերծ մնա: Բոլոր ժամանակներում եկեղեցին եւ ընտանիքն են, որ պահել են ազգը: Եթե ավանդական ընտանիքը քայքայվեց, չեղյալ դարձան ընտանիքի բոլոր նորմերը, որոնք դարերի ընթացքում գործել են` հիմնված պատվիրանների վրա, կկործանվի ազգը, որին էլ իրենք ձգտում են»:

Հոգեւորականի կարծիքով` ժողովուրդը պետք է ոտքի կանգնի. «Շատերը հիմա չեն գիտակցում, թե ինչի կհանգեցնի այս ամենը, բայց մենք` հոգեւորականներս, գիտակցում ենք եւ ամեն ինչ անելու ենք, որպեզի այդ ֆորումը տեղի չունենա, միասեռականների օրենք կառավարությունում չքննարկվի եւ չհաստատվի»:

Հայրապետական Սուրբ Պատարագ է մատուցվել Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում

«ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՁԵՌՆՈՑ Է ՆԵՏՈՒՄ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆՆ էլ ընդգծեց, որ ողջ ժողովուրդն է դեմ այլասերումների քարոզին եւ օրինականացմանը, իսկ կողմ են միայն հենց այլասերվածներն ու պղծվածները, իրենց իրավունքների պաշտպաններն ու միջազգային հովանավորները. «Եթե բոլորին իրար գումարենք, երեւի, մի հազար հոգի լինեն, մնացածը վստահաբար դեմ են` սկսած իշխանություններից վերջացրած շարքային քաղաքացուց: Ինչ վերաբերում է ԼԳԲՏ ֆորումին` տարիներ շարունակ Արեւմուտքը ձգտում է, որպեսզի Հայաստանում ընդունվեն միասեռականների իրավունքները պաշտպանող օրենքներ, ընդունվեն այլասերված ապրելակերպ ունեցող մարդկանց իրավունքներ, եւ ամրագրվեն դրանք հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում` նաեւ դպրոցում: Իսկ սա ենթադրում է, որ դպրոցներում եւս իրենց ապրելակերպը պետք է ազատ քարոզվի: Պետք է դասագրքերը փոխվեն, որպեսզի հանկարծ իրենց զգացմունքները չվիրավորվեն, եւ երեխաներին պետք է սովորեցվի հանդուրժողականություն` այլասերումների նկատմամբ` այնպես, ինչպես եվրոպական երկրներում է: Օրինակ` եվրոպական որոշ երկրներում այդ նպատակով փոխվում են մանկապարտեզում կիրառվող գրքերը, եւ երեխաներին պատմում են հեքիաթներ ոչ թե արքայազնի եւ արքայադստեր, այլ երկու արքայազնների սիրո մասին: Սա իրականություն է, եւ լուրջ քաղաքականություն է տարվում այս ուղղությամբ»:

Հ. Այվազյանի գնահատմամբ` սա մարտահրավեր է, որով Արեւմուտքը ձեռնոց է նետում մեր պետությանը եւ ժողովրդին. «Նրանք ասում են` տարիներ շարունակ այս փոքր երկրում` իր փոքր ռեսուրսներով, դիմադրում եք, չեք ընդունում, այ հիմա կբերենք ձեր առաջին քրիստոնյա երկրում ԼԳԲՏ ֆորում կանցկացնենք, եթե պետք լինի, մի հատ էլ գեյ շքերթ կանենք: Ռազմական գործում սա կոչվում է հետախուզություն մարտով, այսինքն` մարտի են բռնվում եւ ստուգում են հակառակորդի ուժեղ եւ թույլ կողմերը: Եվ եթե իրենք տեսնեն, որ ժողովրդի մոտ դիմադրությունը բավարար չէ, վստահաբար դրան հետեւելու է մի շարք օրենքների ընդունում, որոնք արդեն պատրաստել են»:

Մի՛ գնացեք հապճեպության. Հայկ Բաբուխանյանը՝ գործող իշխանությանը

«ԱՎԵԼԻ ՀԱՃԱԽԱԿԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ ԱՅԼԱՍԵՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԸ»

Ի դեպ, ուշագրավ է այն, որ սկսված պայքարի ընդդիմախոսներն ընդամենը մեկ հակափաստարկ ունեն, ընդ որում` վերջերս շատ ծեծված հարցադրմամբ` բա նախկին իշխանությունների ժամանակ ինչո՞ւ չէիք պայքարում: Պատասխանելով այս հարցին` Տեր Թովման ասաց. «Նախկին իշխանությունների ժամանակ դրա համար ընդամենը հիմք էր դրվում, եւ մենք շատ բաներից տեղյակ չէինք: Այն ընդամենը սկիզբն էր, եւ չէինք հավատում, որ զարգացում կունենա, իսկ այսօր արդեն վտանգավոր է դարձել, եւ այս երեւույթի դեմը պետք է առնենք: Այսօր իրենց կողմից գնում են նպատակամղված գործողություններ, իսկ առաջ այդպես չէր: Նախկինում գենդերային օրենքն ընդունվեց, եկեղեցին դրա դեմ եւս ելույթ ունեցավ, բայց այդպես լուրջ չէինք վերաբերվում, այն ժամանակվա պայքարը պասիվ էր, որովհետեւ իրենց գործողություններն էլ այդպես ակտիվ չէին»:

Հ. Այվազյանն էլ հիշեցրեց, որ դեռեւս 2013 թվականից մի շարք ՀԿ-ներ, այդ թվում նաեւ եկեղեցին կոշտ դիրքորոշում են հայտնել` գենդերային օրենքի ընդունման հետ կապված, ինչպես նաեւ ընտանեկան բռնության մասին օրենքի ժամանակ. «Այդ ժամանակ եկեղեցին եւս կոշտ դիրքորոշում է ունեցել, եւ շատ կետեր փոխվել են` ժողովրդի եւ եկեղեցու դիմադրության շնորհիվ: Նշեմ նաեւ, որ նախորդ տարի «Ոսկե ծիրան» ֆիլմերի կինոփառատոնի ժամանակ այլասերվածություն քարոզող երկու ֆիլմեր հանվեցին ծրագրից` Մայր Աթոռի հորդորով: Միգուցե չի հայտարարվել այս մասին, բայց եկեղեցին միշտ գործով է ապացուցել, որ կանգնած է ժողովրդի կողքին: Այնպես չէ, որ նախկինում պայքար չի եղել, միշտ էլ եղել է, ուղղակի վերջին ամիսներին առավել սուր եւ հաճախակի դրսեւորումներ են ստացել այլասերման քարոզչության դեպքերը»:

​​​​​​​«Ոչինչ չէ՞, որ չեմ կիսում Մեսչյանի նշանակման հետ կապված ձեր ոգեւորությունը»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Թեմայի մասին առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА