o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

09.10.2018 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԽՄՈՂ-ՈՒՐԱՑՈՂԸ, ԿԱՄ ՄԻ՛ ՋՐԻԿԱՑԻՐ

ՔՊ-ից Գագիկ Ծառուկյանին հայտնում են, որ ջուրը քաղաքական կատեգորիա չէ:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐԸ` ՆԻԿՈԼԻՆ

Լավ էլի, Նիկոլ, մի քիչ էլ խաղամ:

 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Կառավարությունից հայտնում են, որ սփյուռքի մանուկ նախարարը ԱՅԲ կրթահամալիրի մանկական սղարանի մեջ էր մտել ոչ թե հաճույքի համար, այլ կրթության «ինտելեկտուալ» նախարարի` ԱՅԲ-ում փնտրած կաշառակերներին գտնելու:

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ` «ԵՍ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՋՈՒՐ ԵՄ ՈՒՂԱՐԿԵԼ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` «թագավորի» հեղափոխական փառքը տեղավորվեց «ջրի բերած, ջրի տարած» կարգախոսի շրջանակներում, կամ` «ես էլ եմ հեղափոխության ջաղացին ջուր լցրել»:

 

ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԸ` ՔՐԻՍՏՈՆԵԱԲԱՐ (ԱՌԱՋՆԱԳԾԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՐԱԿՈՑՆԵՐԻՆ ՉՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ՀՐԱՀԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Մի թշիտ որ կրակում են մյուսը դեմ տուր:

 

ՊԱՏՎԵՐՈՎ ՀԱՄԵՐԳ (ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԼԱՅՆ ԿՈՆՍՈԼԻԴԱՑԻԱՅՈՒՄ ԿԼԻՆԵՆ ՆԱԵՎ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԸ», ՔԱՆԻ ՈՐ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ Է ԱԶԱՏՄԱՆ ԳՐԱՎԻ ԳՈՒՄԱՐԸ ՎՃԱՐԵԼ)

Ով վճարում է գրավի գումարը, նա էլ պատվիրում է երաժշտությունը:

 

ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ

– Էդ Նիկոլը մենակ մեր ախռաննիկներին ա ասֆալտին փռում, բա իրա ու կնկա ախռաննիկներին չի՞ տեսնում:

 

ՄԻ ՉՐԹԻ, ՈՐ ՉՉՐԹՎԵՍ

Կառավարության շենքի մոտ արգելվել է վաճառել արեւածաղկի սերմ, քանի որ դա խափանում է կառավարության բնականոն աշխատանքը:

 

ԲԽԿԱ ՆՈՐ ԼԱՅՎ ՄՏԻՐ

Սննդաբանները վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ են տվել լայվ մտնելուց առաջ կոկա-կոլա, քյաբաբ ու յուղոտ բաներ շատ չուտել:

 

ԳԺԻ ԱՇԽԱՐՀ

Վարչապետի ու ԱԺ-ի փոխհարաբերությունների հիմնական կանխավարկածը այն է, որ դիմացի կողմը հոգեկան հիվանդ է եւ կարող է դուրս տալ ցանկացած ցնորքային արարք:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА