ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

09.10.2018 20:30 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Եվ այսպես, ավանդական ընտանիքի կողմնակից ՀՀ քաղաքացիները, իսկ այդպիսիք վստահաբար 97 տոկոս եւ ավելին են, ապշած են, թե ինչպես է կազմակերպվելու, այսպես կոչված, «ԼԳԲՏ քրիստոնյաների» ֆորումի անվտանգությունը: Մեր թղթակցի հետ զրույցում սոցիոլոգ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ զարմանալի տեղեկություն հաղորդեց, այն է` նոյեմբերին կայանալիք ԼԳԲՏ ֆորումի պատշաճ անվտանգության վերահսկումը կապում է հեղափոխության օրերին ԼԳԲՏ համայնքի ակտիվ լինելու հետ. «Մեծ հավանականություն կա, եւ կարելի է կասկածից վեր դնել, որ ինչ-որ մեկը վարչապետին ասել է, որ հսկի իրենց ֆորումի անվտանգությունը, քանի որ վարչապետի համար հետագայում կարեւոր չի, թե ով կգնա ընտրատեղամաս` շեղվածը, թե ինչ-որ այդպիսի մեկը, կարեւորը իր օգտին քվեարկեն: Բայց ամեն դեպքում դա քաղաքականություն է, եւ դրա վրա հույսեր դնելը ձեռնտու չէ ԼԳԲՏ-ների համար, որովհետեւ Փաշինյանը կարող է ասել, որ մենք պետք է ունենանք ամուր հայկական ընտանիքներ, իսկ նման ամուսնությունները սերունդ չեն ձեւավորում, եւ մեր ինչի՞ն է պետք այդպիսի ընտանիքները: Բոլոր դեպքերում, նրանք ազատ են»: Դե ինչ, միանգամայն տեղին  է սոցիոլոգի զգուշացումը, որ Նիկոլը կարող է նաեւ քաղաքական նկատառումներով ԼԳԲՏ-ներին էլ քցի:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, այդ նույն ոչ հաճելի թեմայով պետք է արձանագրենք հետեւյալը: Ինչպես հայտնի է, վոժդը մեծ շուքով հայտարարել էր, որ ԲԱՂՐԱՄՅԱՆ 26-ի եւ ԱԺ-ի դարպասները այլեւս բաց են ՀՀ քաղաքացիների, կամ իր սիրած խոսքով` «ժողովրդի» առջեւ: Սակայն շատ արագ պարզվեց այդ «ժողովրդասիրության» իրական գինը: Երբ անցյալ ուրբաթ ԼԳԲՏ ֆորումի դեմ  բողոքող ցուցարարները երթով բարձրացան Բաղրամյան պողոտայով, ապա ե՛ւ վարչապետի նստավայրի, ե՛ւ խորհրդարանի դռները նրանցից  փակ էին ոստիկանական շղթաներով: Դե հիմա հասկացա՞ք, թե ով է Նիկոլի համար «ժողովուրդ», իսկ ով` «ժողովրդի» կատեգորիայի մեջ չի մտնում:

Ինքը` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ, բավականին զարմանալի արձագանք տվեց ՀՀԿ մի քանի պատգամավորների այն հայտարարություններին, որոնք իր իսկ սանձազերծած տեռորի եւ վախի մթնոլորտի ստեղծման արգասիքն է: «Սիրելի հայրենակիցներ. անհրաժեշտ է քաջալերել եւ ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու եւ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին: Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը: Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր` քան ժողովրդի կամքը: Դուխո՛վ», ահա այսպիսի խոսքով վոժդը դիմեց իրեն պաշտող զոմբիացած զանգվածին: Այսպիսով, զարմանալիորեն նա մի կողմից խրախուսեց սպառնալիքի տակ նախորդ դիրքորոշումից հրաժարվելը, մյուս կողմից հրամայեց  ուղեղն անջատած զանգվածին, երեկվա աչքի գրողներին սիրել ու պաշտել: Դե, այդ զանգվածը վոժդի խոսքով, եթե գլուխն էլ պատով տա, չզարմանաք: Բայց մյուս կողմից, վոժդի խոսնակ Արման Եղոյանի մոտեցումը շատ ավելի զուսպ էր. «Ինձ թվում է, իրենք շատ լավ հասկանում են հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակը, նաեւ հաշվի առնելով մայիսյան դեպքերի փորձը. ի վերջո, նոր չեն քաղաքականության մեջ: Ինձ թվում է կառուցողական մոտեցում են ցուցաբերում»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА