ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ Քննչական կոմիտեն հերքել է գեներալ Կարապետյանի ուղղաթիռի օդաչուի՝ մինչև ավիավթարը սպանության վարկածը

07.10.2018 11:22 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ
ՌԴ Քննչական կոմիտեն հերքել է գեներալ Կարապետյանի ուղղաթիռի օդաչուի՝ մինչև ավիավթարը սպանության վարկածը

ՌԴ Քննչական կոմիտեն հերքում է ԶԼՄ-ներում հաղորդվող լուրերն այն մասին, որ Կոստրոմայի մարզում կործանված ուղղաթիռի օդաչուի վրա կրակել են:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ ԶԼՄ-ներում տեղեկություն էր շրջանառվում, որի համաձայն՝ ուղղաթիռի օդաչուին, որում գտնվել էր նաև Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Սահակ Կարապետյանը, մեջքին արձակված երկու կրակոցով սպանել էին մինչև ավիավթարը:

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ավիավթարում զոհվածներից ոչ մեկի մոտ հրազենային վիրավորում չի հայտնաբերվել», - հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:

Հիշեցնենք, որ ավիավթարը տեղի է ունեցել հինգշաբթի, երբ Eurocopter ուղղաթիռն ընկել է Կոստրոմայի մարզում: Ուղղաթիռում երեք մարդ է գտնվել, որոնց թվում է եղել գեներալ Կարապետյանը, որը ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցրել է 2016 թվականից:

Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտելու հիմքով դիմել են ՄԻԵԴ

Բոլորն էլ զոհվել են:

Նրանց մարմինները հայտնաբերվել են անտառում: Իսկ ուղղաթիռն ամբողջությամբ այրվել է:

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: Ավիավթարի պատճառները դեռևս հայտնի չեն:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА