o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ պետական պարտքը նվազել է

06.10.2018 11:13 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀՀ պետական պարտքը նվազել է

ՀՀ պետական պարտքը նվազել է, ինչը կարող է փաստել, որ տնտեսությունում կայունացման գործընթաց է սկսվել։ Միևնույն ժամանակ նկատվում է նաև դրական փոփոխություն պետական պարտքի կառուցվածքում, ինչի շարունակականությունը կարող է բերել պետպարտքի առողջացման: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2018թ.-ի օգոստոսին նախորդ տարվա վերջի համեմատ պետական պարտքի բեռը թեթևացել է 14.9 մլրդ ՀՀ դրամով՝ կազմելով 3.3 տրիլոն դրամ, որի նշանակությունը տնտեսության կայունացման գործում զգալի է։ Նշված ժամանակահատվածում պարտքի նվազումը հիմնականում տեղի է ունեցել արտաքին պարտքի մարման արդյունքում։

2019-ի առաջին կիսամյակում Արցախում գրանցվել է 9,6 % տնտեսական աճ. ԱՀ պետական նախարար

Պետական պարտք, մլն դրամ Չնչին, բայց դրական փոփոխություն է նկատվել նաև պետական պարտքի կառուցվածքում։ 2018թ.-ի օգոստոսին նախորդ տարվա վերջի դրության համեմատ ներքին պարտքի բաժինը մեծացել է 20.6 մլրդ դրամով։ Վերջինս նպաստում է տնտեսության՝ արտաքին շոկերից, մասնավորապես` փոխարժեքի ռիսկից խոցելիության նվազմանը։ Արտաքին պարտքի բաժինը նվազել է ընդհանուր պարտքի մեջ, սակայն դեռևս շարունակում է բավականին մեծ տեսակարար կշիռ ունենալ պետական պարտքի մեջ` մոտ 80%։ Հաշվի առնելով պետական պարտքի կառուցվածքում կառավարության պարտքի հսկայական մասնաբաժինը՝ տնտեսության համար էական նշանակություն կարող է ունենալ կառավարության պարտքի գծով «ՀՀ բյուջետային համակարգի» մասին օրենքում առկա սահմանափակումը։ Վերջինիս համաձայն՝ եթե կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է 40 տոկոսն, ապա պետբյուջեի կապիտալ ծախսերը պետք է լինեն պետբյուջեի դեֆիցիտից ոչ պակաս։ Քանի որ վերջին տարիներին կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն ունի աճի միտում, և կարճաժամկետ հատվածում էական փոփոխություններն անիրատեսական են, հավանական է, որ կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերությունը կլինի սահմանված շեմից ավելի: Ըստ 2019թ.-ի պետական բյուջեի նախագծի՝ ակնկալվում է, որ 2019թ.-ին կապիտալի ծախսերը կկազմեն նվազագույնը 151.6 մլրդ դրամ՝ սահմանափակելով ընթացիկ ծախսեր կատարելու հնարավորությունը։ Մոտավորապես 320 մլն ԱՄՆ դոլար ուղղվելու է իրական հատված՝ խթանելով նոր աշխատատեղերի, եկամտի նոր աղբյուրների ստեղծմանը, ինչը հեռանկարային ժամանակահատվածում դրական ազդեցություն կարող է ունենալ պետական պարտքի կառուցվածքի վրա։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА