o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՀԱՎՈՐ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԸ ՆԱԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ

05.10.2018 22:10 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԱՀԱՎՈՐ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԸ ՆԱԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ

Սպառողի համար այսօր, այսպես ասած, «բենզինը հասել է կրակին» իրավիճակ է ստեղծվել: Հայաստանում կրկին գրանցվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գնաճ, ինչը նախօրեին հաստատեց նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Բերենք միայն մեկ ցուցանիշ՝ հանրապետությունում, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ, արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների 5.3% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի, մսի, կաթնամթերքի հսկայական գնաճը (տե՛ս աղյուսակը): Հասկանալի է, վիճակագրությունը հենց այնպես չէ ոչ ալկոհոլային խմիչքները կպցրել սննդամթերքին. հակառակ դեպքում պետք է ներկայացնեին սննդամթերքի շատ ավելի ահավոր թանկացում:

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ (30.04.2019)

«Իրավունքը» կապ հաստատեց սպառողների իրավունքների պաշտպան ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆԻ հետ՝ պարզելու, թե ինչի հետ է կապված այս թանկացումները: Մեր զրուցակցի ներկայացմամբ. «Նախ պետք է սննդամթերքը բաժանել երկու հիմնական մասի` վերամշակում անցած, եւ` չանցած:

Վերամշակում անցած սննդամթերքի մեջ հումքը հիմնականում կապված է գյուղմթերքի հետ: Բանն այն է, որ այս տարի մենք գյուղմթերքի շուկայում ունեցել ենք աննախադեպ աճ, իհարկե` որոշ ապրանքատեսակների համար: Գնաճը տեղի է ունենում ամեն տարի, բայց գլոբալ  փոփոխությունն ագրարային մեթոդաբանության քաղաքականության մեջ տեղի չի ունեցել: Այդ փոփոխությունները չիրականացվելու հիմնական պատճառն այն է, որ խնդիրը միեւնույնն է, լուծում չի ստանալու»:

Բ. Պիպոյանը նաեւ հիմնավորեց գյուղմթերքի թանկացման պատճառը. «Գյուղմթերքը թանկացել է, որովհետեւ առանց գյուղմթերքի թանկանալու, գյուղացին չի կարող ապրել: Այս թանկացումների հիմնական բացատրությունը կապված է նրա հետ, որ չկա մի հստակ մեխանիզմ, որպեսզի կարողանան կառավարել ոլորտը»,- եզրափակեց սպառողների իրավուքների պաշտպանը:

Իսկ Սպառողների խորհրդատվության կենտրոն ՀԿ նախագահ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ կարծիքով, գյուղմթերքի թանկացումները չի կարելի ասել, որ միտումնավոր է արվում. «Գոյություն ունի երաշտ, ոռոգման ջրի խնդիր, շոգ եղանակ, այդ իսկ պատճառով մեզ մոտ կրկին թանկացման խնդիր է առաջացել: Օրինակ` այս տարի մեզ մոտ լոլիկը բավականին թանկ էր, պատճառը շոգ եղանակն ու ոռոգման ջրի խնդիրն էր, որը պատճառ դարձավ մարդկանց բերքի հիմնական մասի այրմանը: Այո, այս ամենը նույնիսկ վերաբերում է ոչ ալկոհոլային խմիչքներին: Մեկ ապրանքի թանկացումից կարող է շղթայական բազմաթիվ թանկացումներ լինել»,- հստակեցրեց Կ. Չիլինգարյանը:

ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА