o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՔ, ՀԻՄԱ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ ԿԱ՞Ն, ԹԵ` ՈՉ

05.10.2018 22:00 ԹԵՄԱ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՔ, ՀԻՄԱ ՆԵՐԴՐՈՂՆԵՐ ԿԱ՞Ն, ԹԵ` ՈՉ

Առաջին հայտարարությունը, որով նանդես եկավ վարչապետ Փաշինյանը՝ անհապաղ խորհրդարանական ընտրությունների մասին, նա հնչեցրեց ԱՄՆ-ում՝ ամերիկահայ գործարարների հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք նաեւ, որ ընտրությունների անհրաժեշտությունը նա բացատրեց այս կերպ. «Այսօր մեր ամենակարեւոր խնդիրը նոր ներդրումներ ներգրավելն է: Այդ նպատակով գնում ենք հարկային օրենսգրքի բարեփոխումների, անկախ դատական համակարգի հաստատմանը, քաղաքական կայուն վիճակի պահպանմանը, ինչի համար պետք է մոտ ժամանակներս անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

Մի քանի տասնյակ գործարարներ սնանկացել են

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՀԱԿԱԱՍԵՑ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Կարճ ասած, խիստ անհրաժեշտ ներդրումների համար պետք է նոր ԱԺ: Թե որն էր տրամաբանությունը, ոչ ոք չհասկացավ, եւ վարչապետն էլ չբացատրեց: Ասենք, նա սկսեց կամաց-կամաց խուսափել նոր ընտրությունները ներդրումների հետ կապելու տեսլականից: Նախ` օրենսդրական բարեփոխումների գաղափարն օրակարգից վերացավ, քանի որ պետք էր պատասխանել այն հարցին, թե այդ կառավարության ո՞ր մի օրինագծին է խորհրդարանը դեմ քվեարկել, որ վարչապետի հիշատակած օրինագծերը կարող են տապալվել: Ուստիեւ, օրակարգ մտավ այն բացատրությունը, թե՝ ներդրողները խուսափում են ներդրումներից, քանի որ գործող ԱԺ-ի պարագայում նրանք կայունություն չեն տեսնում: Բայց նույն պահից ակնհայտ էր, որ այս մոտեցումը եւս քննություն չի կարող բռնել, եւ ահա երեկ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը հանդես եկավ ցնցող հայտարարությամբ՝ ներդրողները ոչ մի բանի չեն սպասում, այդ թվում` նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Կարճ ասած, վարչապետի գլխավոր խորհրդականը ոտով-գլխով թաղեց իր իսկ անմիջական ղեկավարի առանցքային թեզը, թե՝ ստեղծված քաղաքական իրավիճակն ազդում է երկրում ներդրումների վրա: Ավելին, վարչապետի ողջ տնտեսական պատկերացումները. նկատի ունենք, որ եթե Փաշինյանը լուրջ մտահոգություններ էր հայտնում ներդրումների մասով՝ այն համարելով ամենակարեւոր խնդիրը, ապա նրա խորհրդականի պնդմամբ՝ նման խնդիր առհասարակ չկա. «Օգոստոս-սեպտեմբերին իմ գրասենյակ շատ-շատ ներդրողներ են եկել աշխարհի շատ երկրներից: Եվ պիտի ասեմ, որ քաղաքական փոփոխությունները, որ տեղի ունեցան մեր երկրում, շատ դրական են ընկալվում գործարարների կողմից, անկախ նրանից` այդ գործարարներն Ասիայից են, Եվրոպայից են, Ամերիկայից են»: Այսինքն, ըստ նրա, եթե անգամ ընտրությունները տեղի ունենան հաջորդ տարի, դա ներդրումների վրա որեւէ բացասական ազդեցություն չի ունենա: Տպավորությունը հետեւյալն է. ներդրողները ողջ աշխարհից բառացիորեն պաշարել են վարչապետի գլխավոր խորդրդականի գրասենյակը, ու խեղճ Գասպարյանը վայրկյան անգամ չի գտնում, որ գնա, վարչապետին ներկայացնի այդ ներդրումային բումի պատկերը: Դե վարչապետն էլ, անտեղյակ նստած, դարդ էր անում, թե՝ այդ ո՞ւր մնացին ներդրողները, ու գնաց-հասավ հեռավոր ամերիկաները, թե ամերիկահայեր ջան, ինչ կլինի, եկեք, մի քիչ ներդրում արեք, ախր, դա է մեր երկրի ամենակարեւոր խնդիրը: Լավ է, որ գոնե հիմա Գասպարյանը ժամանակ գտավ ու շտապեց հանգստացնել վարչապետին ու հանրությանը, թե ինչ եք իրար խառնվել, էս է, Ասիայից են, Եվրոպայից են, Ամերիկայից, Ավստրալիայի ու Աֆրիկայի ներդրողներին էլ մյուս շաբաթ եմ կանչել, որ հասցնենք: Մի խոսքով, տպավորությունն այն է, որ կա՛մ կառավարությունում աջ ձեռքը տեղյակ չէ, թե ձախ ձեռքն ինչով է զբաղված կա՛մ էլ վերջապես հասկացան, որ պարզապես ծիծաղելի է՝ արտահերթ ընտրությունների գաղափարը ներդրումների հետ կապելը, որոշեցին դրանից ձերբազատվել: Միգուցե, նաեւ այն առումով, որ միայն վարչապետի մակարդակով արված այն ակնարկը, որ դեպի Հայաստան ներդրումների հարցում խոչընդոտ կա, եւ երկիրն այն վիճակում է, որ հանուն ամեն ներդրողի, պատրաստ է անգամ սեփական խորհրդարանը ցրել, ինքնին ծանրագույն հարված է Հայաստանի ներդրումային վարկանիշին: Եվ ահա մեյդան եկավ Գասպարյանը՝ իր ներդրումային հեղեղների մասին հերոսապատումով: Միայն թե, սրանից հետո ինչպե՞ս հասկանանք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքը, որով նա հաստատեց ներդրումների մասին վարչապետի նախնական տեսակետը. «Բիզնեսը սպասողական դիրքեր է գրավում եւ սպասում է, թե քաղաքական ինչպիսի հանգուցալուծումներ կլինեն»: Այսինքն, որ ներդրողները դեռ այնքան էլ իրենց չեն կոտորում՝ Հայաստան մտնելու համար: Չնայած, երեւի մոռացել են ժամանակին ՊԵԿ նախագահին տեղյակ պահել, թե՝ քաղաքական մոտեցում է փոխվել: Կամ էլ, պետք է մտածենք, որ Գասպարյանն ինքն իրենով է որոշել հակասել վարչապետին, բայց այդ դեպքում էլ նա արդեն պետք է պաշտոնանկ արված լիներ:

Գռզոն ուսումնասիրում է ապամոնտաժված սրճարանների տարածքը

ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ

Ամեն դեպքում, եթե Գասպարյանի մեկնաբանությունը կառավարության նոր քաղաքական կուրսն է, ապա դա, թերեւս, կդառնա այն դեպքերից մեկը, երբ, այսպես ասած, «մրից ելնում, մրջուրն են մտնում»: Հետեւյալ միանգամայն պարզ պատճառով: Այն, որ Հայաստանում ներկայումս ներդրումային խորը անկում կա, նույնիսկ անզեն հայացքով է տեսանելի: Բավական է նայել գրեթե զրոյական զարգացումներ արձանագրող վիճակագրական ցուցանիշներին` դրանում համոզվելու համար: Ավելին, գալիք տարվա պետական բյուջեի նախագծի հիմքում գործող կառավարությունը մի այնպիսի տրամաբանություն է դրել, որը ոչ միայն այս, այլեւ՝ 2019թ.-ին որեւէ տնտեսական քիչ թե շատ էական զարգացում չի ենթադրում: Ասենք, դա ի սկզբանե էր ենթադրելի. գործունեության այն մանկապարտեզային ծրագիրը, որը դրված է ներկայիս կառավարության գործունեության հիմքում, արդեն իսկ ամեն մի լուրջ ներդրողի կհիասթափեցներ այս երկրից: Բայց չշտապենք մեղքը միայն այս կառավարության վրա բարդել, որը անպատրաստվածությունից զատ, նաեւ ունի այն նույն օբյեկտիվ խնդիրները, որոնք կանգնած էին նախորդ կառավարությունների առաջ: Մասնավորապես, ղարաբաղյան խնդիրը, առավել եւս, որ նա հասել է այն սրությանը, երբ բարձրաստիճան պետական այրերը խոսում են «պատերազմի պատրաստ ենք» բառապաշարով, արդեն իսկ լրջագույն հարված է երկրի ներդրումային գրավչությանը. ո՞ր մի խելքը գլխին գործարարը կգնա այն երկիր, որտեղ ամեն պահի կարող է պատերազմ սկսվել: Հաջորդը. Հայաստանն այդպես էլ չի լուծում իր արտաքին կոմունիկացիաների հարցը: Խոսում ենք 180 միլիոնանոց ԵՏՄ շուկայից, բայց հարց է՝ ո՞ր արտաքին գործարարը կցանկանա իր փողերը ներդնել մի երկրում, որտեղ արտադրածը հարց է, թե ինչպես է հասցնելու այդ նույն 180 միլիոնանոց շուկա. բավական է գործարարը մի անգամ լսի, որ Լարսը փակ է կամ կիլոմետրանոց խցանումներ են, որ միանգամից ամեն մի ներդրման մասին մոռանա: Իհարկե, կան նաեւ սուբյեկտիվ գործոններ: Օրինակ, այդ ո՞ր մի գործարարն իրեն ապահով կզգա մի երկրում, որտեղ վարչապետի առաջին իսկ հրամաանով մի քանի հազար մարդ շրջապատում են սեփական խորհրդարանը: Ինչ բացատրություն ասես, կարելի է գտնել, բայց դա փողը ներդրման միջոցով ռիսկի տակ դնող գործարարի համար ապահովություն չէ. բա որ եթե հանկած նա վաղը-մյուս օրը նույն վարչապետին ինչ-որ բանով դուր չգա, եւ նա մի տասը հազար մարդ ուղարկի` ժողովրդի անունից իր ձեռնարկությունը շրջապատելու, ի՞նչ կլինի: Կամ, այդ ո՞ր մի գործարարը կցանկանա այդքան օբյեկտիվ խնդիրներից հետո փող ներդնել մի երկրում, որտեղ վարչապետը մի տնտեսական պատկեր է ներկայացնում, նրա գլխավոր խորհրդականը մի քանի օրից՝ միանգամայն այլ: Եվ միայն այս փաստը հաստաատ հերթական հարվածը կդառնա՝ ուղղված Հայաստանի ներդրումային գրավչությանը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА