ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԲԱՅՑ Ո՞ՐՆ Է ՕՐԻՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ...»

05.10.2018 21:50 ԶԱՐԿԵՐԱԿ
«ԲԱՅՑ Ո՞ՐՆ Է ՕՐԻՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ...»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամեն կերպ փորձում է մինչեւ տարեվերջ իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Բայց մինչ այսօր դրա սահմանադրական ճանապարհը չի գտնվել, եւ քաղաքական ուժերի մեջ համաձայնություն չկա: «Իրավունքը» պարզեց քաղաքական եւ քաղաքագիտական տեսակետներ արտահերթ ընտրություններ լինել-չլինելու վերաբերյալ:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ըստ քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆԻ. «Կա ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր: Օրինակ՝ անհրաժեշտ է, որովհետեւ հիմա ինչ-որ անտրամաբանական իրավիճակ է տիրում երկրում:  Երեւույթը շատ անցանկալի է: Անցած տարվանից մարդիկ ընտրությունների մեջ են, փոքր երկրում անընդհատ կրկնվող ընտրությունները ռեսուրսների վատնում է, ժամանակի կորուստ, աշխատելու ժամանակ չի լինում: Եթե մարդկանց անընդհատ պահում են ընտրությունների շեմին, այն կծնի քաղաքական կյանքից օտարման եւ հոգնածության լուրջ սինդրոմներ»:

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ կարծում է, որ. «Արտահերթ ընտրությունները պետք է լինեն միայն օրինական ճանապարհով, ճիշտ կլինի դրանք իրականացնել ապրիլ-մայիս ամիսներին: Տարեվերջին ընդհանրապես ձեռնտու չէ անցկացնել արտահերթ ընտրություններ, որովհետեւ տնտեսական առումով պետք է անհրաժեշտ կայուն վիճակ ունենալ եւ ճիշտ ձեւով ավարտել տարին: Ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ կուսակցությունները չեն կարողանում իրականացնել ճիշտ քաղաքականություն, հեռու են լուրջ ծրագրային դրույթներ ներկայացնելուց, ընդամենը ինչ-որ լոզունգներով եւ էմոցիոնալ տրամադրություններով ընտրություն են կատարում: Հանրությանը պետք է ուղղորդել, թե ինչպիսի բովանդակությամբ ընտրություններ պետք է անցկացվեն, որովհետեւ մեզ համար առաջնայինը բովանդակությունն է»:

Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ մեկնաբանությունը հստակ էր. «Հասկանալի է, որ ցանկություն կա եւ անհրաժեշտ է կապիտալիզացնել այն հաջողությունը, որը եղել է ապրիլ-մայիս ամիսներին, որը ինչ-որ մի կերպ վերահաստատվել է սեպտեմբերին Երեւանում: Բայց ո՞րն է այն օրինական մեխանիզմը , որը թույլ կտա լինեն այդ ընտրությունները...»:

ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ

 

Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանում իրականացրել է հարցում, պարզելու բնակչության կարծիքը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված:

Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ ՍԱՐԳՍՅԱՆ–ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ

1. Ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ- 34%:

2. Արտահերթ ընտրություններ պետք են, բայց ոչ հրատապ: Անհասկանալի է այս շտապողականությունը, երբ կառավարությունը բազում այլ հրատապ հարցեր ունի: Իսկ ընտրությունները կարելի է գարնանը անել- 31%:

3. Արտահերթ ընտրությունների իմաստն է անհասկանալի, եթե ինչ-որ անփորձ մարդկանց հիմա մեխանիկորեն բերեն խորհրդարան, դա երկրին միայն վնաս կտա- 17%:

4. Դժվարանում են պատասխանել- 18%:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА