ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

05.10.2018 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Շիրակի մարզպետ մի ասա` կրակ ու պատիժ ասա: Մարզպետ ԿԱՐԵՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ վերաբերյալ «Հրապարակ» թերթի մեր գործընկերներն այնպիսի զարմանալի տեղեկություն են հրապարակել, որ ընթերցելիս ակամա հիշեցինք ոչ այնքան կիրթ բառապաշարով նրա ուսուցչական եւ դասախոսական կազմին. «Շիրակի «ՔՊ»-ական մարզպետ Կարեն Սարուխանյանն ուշագրավ գիտելիքների տեր անձնավորություն է: Օրեր առաջ նա հանձնարարել է փակել «Գյումրիի ներառական փուռը», որտեղ հաշմանդամներ են աշխատում, քանի որ քաղաքաշինական ինչ-որ նորմերի խնդիրներ կան: Երբ նրան ասել են` չենք կարող, փռի բացումը հովանավորել եւ մասնակցել է Սվիտալսկին, նա զայրացել է` Ռուսաստանի դեսպանն ի?նչ գործ ունի մեր փռի հետ: Նրան բացատրել են, որ Սվիտալսկին ոչ թե Ռուսաստանի դեսպանն է, այլ` Եվրամիության: Նա հետաքրքրվել է` իսկ Եվրամիությունը ո՞ր երկիրն է: Երբ օրեր անց պարզել է, որ փուռը չի փակվել, հայտարարել է. «Երեւի Ստանիսլավսկին հարցը լուծեց»:

ԶԱՐՄԱՆՔ

Երբ աստվածներն ուզում են որեւէ մեկին պատժել` նրան զրկում են բանականությունից: Ժամանակին Արարատ Միրզոյանի խոսնակի պաշտոնից ապրիլյան պատերազմի զոհերին ցինիկաբար անպատվելու համար դուրս թռած «յան» ազգանունով չհայ ԿԱՐՊԻՍ ՓԱՇՈՅԱՆՆ էլ հիմա տարածել է հետեւյալ ապշեցուցիչ զառանցանքը. «Եթե թավշյա հեղափոխությունը պարտվեր, ապա մեզնից շատերը փախստական կդառնային ու երբեք չէին կարողանա վերադառնալ Հայաստան: Բանտերն ու գերեզմանոցները կհամլրվեին հեղափոխականներով ու ցուցարարներով: Դեռ տաք ենք ու չենք հասկանում, թե ինչից ենք խուսափել: Ու սրանից ելնելով` մենք ոչ մի կերպ չենք կարող թուլացնել զգոնությունը, նույնիսկ կյանքի գնով էլ լինի` այս հաղթանակը հասցնելու ենք մինչեւ վերջ: Ես արդեն տեսնում եմ հորիզոնում նշմարվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ու այդ անխուսափելի ճանապարհից ոչ մի շեղում չի կարող լինել»:

Ցնդաբանություններով լեցուն է ամբողջ լրատվական դաշտը, եւ զարմանալիորեն բավականին շատ են դրանց հավատացողները: Մասնավորապես, որ իբրեւ թե շտապ արտահերթ ընտրություններից հետո ամեն ինչ շատ լավ կլինի: Ճիշտն ասած, երբեւէ լավ չենք վերաբերվել հայտնի քաղաքագետ ՄՈԴԵՍՏ ԿՈԼԵՐՈՎԻՆ, բայց ավաղ պետք է փաստենք, որ նա այս անգամ արտահայտում է թեեւ տհաճ, բայց ճշմարտությունը. «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ձեր երկրի ներքին խնդիրն է, եւ Մոսկվային այն չի հետաքրքրում»: Ապա հավելում է. «Արտահերթ ընտրությունները, երբ ուզում եք, կարող եք անցկացնել, դա ոչ մի կերպ մեզ չի վերաբերում»: Ի դեպ, նա նաեւ պատասխանեց այն ցնդաբանական տեսությանը, իբրեւ թե, արտահերթ ընտրությունները ե՛ւ դրսի, ե՛ւ ներսի բոլոր հարցերի կայունացման բանալին է. «Դա նույնպես Հայաստանի խնդիրն եմ համարում, եթե Հայաստանն ուզում է ինքնասպանություն իրականացնել` նրան ոչ ոք կանգնեցնել չի կարող: Մենք ի՞նչ կապ ունենք այդ ամենի հետ: Եթե Հայաստանն ընտրել է անկայունության ճանապարհը, ապա ես դա ինքնասպանություն կհամարեմ»:  Դե ինչ, արդյո՞ք մենք իրոք ազգովի ընդունակ ենք ինքնասպանության...

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА