o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նյու Յորքի իշխանությունները կբռնագանձեն այն գումարները, որոնք Դոնալդ Թրամփը կարող էր լրիվ չվճարել՝ խուսափելով հարկերից

04.10.2018 22:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նյու Յորքի իշխանությունները կբռնագանձեն այն գումարները, որոնք Դոնալդ Թրամփը կարող էր լրիվ չվճարել՝ խուսափելով հարկերից

Նյու Յորքի իշխանությունները կբռնագանձեն այն բոլոր փողերը, որոնք ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարող էր լրիվ չվճարել՝ խուսափելով հարկերից: Նախօրեին կայացած մամուլի ասուլիսում այս հայտարարությամբ հանդես է եկել մեգապոլիսի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն: Մամուլի ասուլիսի հեռարձակումը վարել է Fox News հեռուստաալիքը:

Թրամփը հրաժարվել է G7-ի գագաթնաժողովը Մայամիի իր հանգստավայրում անցկացնել

«Նյու Յորքը կձգտի հասնելու այն բոլոր փողերի հատուցմանը, որոնք Դոնալդ Թրամփը պարտք է քաղաքի բնակչությանը»,- նշել է քաղաքապետը, որը նախագահ Թրամփի վարչակազմի առավել համոզված քննադատներից մեկն է: Նա համոզմունք է հայտնել, որ պետության ղեկավարի հասցեին հարկերի չվճարման մեղադրանքները, որոնք շարադրված են The New York Times թերթի հոդվածում, համապատասխանում են իրականությանը:

Դոնալդ Թրամփն անշարժ գույքի բնագավառում իր հոր կայսրությունից առնվազն 413 միլիոն դոլար է ստացել ԱՄՆ-ում հարկումից խույս տալու հարցում աջակցության համար: ԱՄՆ-ի նախագահի ծնողները, հրապարակման համաձայն, ընդհանուր առմամբ իրենց զավակներին են տվել ավելի քան 1 միլիարդ դոլար գումարի կանխիկ միջոցներ և անշարժ գույք: ԱՄՆ-ում սահմանված 55 տոկոս հարկադրույքի դեպքում հարկը պետք է կազմեր առնվազն 550 միլիոն դոլար: Մինչդեռ Թրամփներն իրապես վճարել են 52,2 միլիոն դոլարի հարկ (շուրջ 5 տոկոս դրույքաչափով), նշում է թերթը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА