o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մինչ Բաքվում գործում են, Երևանում աթոռակռիվ են տալիս

03.10.2018 17:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մինչ Բաքվում գործում են, Երևանում աթոռակռիվ են տալիս

 Գրեթե մեկ շաբաթ՝ Բաքվում չեն դադարում «Ղարաբաղի ազատագրության կոմիտե» ազգայնական կազմակերպության կողմից առաջնորդվող, հակահայկական, ռազմատենչ կոչեր պարունակող ցույցերը: Ինչպես փոխանցում է  Кавказский Узел-ը, ցույցի մասնակիցները ինշխանությունից պահանջում են՝ իրենց ձևակերպմամբ՝ «հակաահաբեկչական գործողություններ սկսել Ղարաբաղում և ազատագրել այն»: Բաքվում նման ցույցերն ու դրանց ուղեկցող կոչերը նորություն չեն ո՚չ հայերիս, ո՚չ ռուսների, ո՚չ էլ տարածաշրջանային որևէ պետության համար: Գուցեև այս խնդիրն այսքան մեծ ուշադրության չարժանանար, եթե բողոքի ակցիայի թիկունքում չերևար պաշտոնական Բաքվի «ստվերը»: 
Ոչ մի հակակշիռ փաստարկ չունենալով ի պատասխան հայկական կողմի՝ միջազգային հարթակներում բերված փաստերին և կորցնելով Արցախը «հետ» բերելու բոլոր «ռազմական արահետները»,  Բաքվում որոշել են, աշխարհին որևէ բան ապացուցելու համար, սեփական ժողովրդին ներքաշել քաղաքական ստերի մեջ: Այն, որ իշխանությունը լավ տեղյակ է այս ցույցի արմատների մասին, կամ ավելին, որ այն հենց ՊԱԿ-ի կողմից է կազմակերպվել, խոսում է նույն իշխանության՝ ցույցի հանդեպ անտարբեր վերաբերմունքը: Ինչպես ցույց է տալիս անցյալի փորձը, Բաքվի իշխանությունները միշտ ագրեսիվ են եղել հասարակական բողոքի ակցիաների հանդեպ: Հիմա, երկրի մայրաքաղաքում որոշ մարդիկ պատերազմ են պահանջում, ագրեսիա քարոզում, որով կարող են այսպես ասած՝ «ագրեսիայով վարակել»  պատերազմին ոչ այնքան կողմ քաղաքացիներին, իսկ իշխանությունը լռում է, փորձ չի անում որևէ միջամտություն ցուցաբերել, կամ երկխոսության գալ նրանց հետ: 
Կարծում եմ՝ ՀՀ իշխանությունները պետք է արձագանքեն այս երևույթին, և առաջիկա միջազգային մակարդակով քննարկման ժամանակ արձանագրեն այն: Մանավանդ, որ Իլհամ Ալիևը դրսում խոստանում է մի բան, Բաքվում վերադառնալուց հետո՝ անում ուրիշ բան:
Հ.Գ. Ցավոք սրտի, մինչ Բաքվում գործում են, Երևանում աթոռակռիվ է տեղի ունենում:

Նիդերլանդների խորհրդարանում առաջարկում են Երևանում դեսպանություն բացել


Գևորգ Գյուլումյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА