o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՆԸՆԴՀԱՏ ԿՐԿՆՎՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՏՆՈՒՄ Է»

03.10.2018 21:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԱՆԸՆԴՀԱՏ ԿՐԿՆՎՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՏՆՈՒՄ Է»

«Այս տարվա  դեկտեմբերին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա` բազմիցս հնչեցրած  պնդումով, ԱԺ-ի արտահերթ ընտրությունները կապված են տնտեսական խնդիրների հետ, եւ եթե այն տեղի ունենա, ապա Հայաստանում կլինեն արտաքին ներդրողներ:

Ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի կամ հանրությանն առավել հայտնի «Հաց Բերողի» մահվան հանգամանքների մասին․ Արփինե Հովհաննիսյան

ՄԵզ հետ զրույցում քաղաքագետ ԳԱՐԻԿ ՔԵՌՅԱՆՆ ասաց, թե կա այնպիսի մի տեսակետ, որ արտաքին ներդրողները կարծես սպասողական վիճակի մեջ լինեն, մտահոգություն ունենալով, որ կարո՞ղ է Հայաստանում ապակայունանալ ներքաղաքական իրավիճակը. «Եթե ուղղակիորեն նայեք` ներդրողները նայում են երկրի քաղաքական վիճակին, կառավարման մեթոդներին, տնտեսական մոտեցումներին, կոռուպցիայի աստիճանին: Որովհետեւ մարդիկ չեն կարող միլիոնավոր գումարներ ներդնեն եւ հետո քաղաքական գործընթացներից ելնելով` կորցնել իրենց գումարները: Ճիշտ չեմ համարում արտահերթ ընտրությունները կապել տնտեսական խնդիրների հետ, բայց միեւնույն ժամանակ ԱԺ-ի լուծարումը, կամ ներքաղաքական խնդիրները կարող են արտաքին ներդրողներին սպասեցնել տալ` այդ բախման ավարտին եւ արդյունքներին, որի հանգուցալուծումը կտանի՞ քաղաքական կայունության, թե` ոչ: Այս կոմպլեքսով հնարավոր է գնահատել իրողությունը, բայց միաժամանակ սա այնպիսի իրողություն է, որ ամեն դեպքում մասնակի պետք է դիտարկել: Եթե ներդրողներ կան, որ իրենց երկրի կայունությունը չի խանգարում, ապա ամեն դեպքում կոմունիկացիաներն են խանգարում»: Իսկ այն հարցին, թե ճի՞շտ կլինի, որ մինչ տարեվերջ իրականացվեն արտահերթ ընտրություններ, քաղաքագետն ասաց. «Կա եւ դրական եւ բացասական կողմեր, օրինակ անհրաժեշտ է, որովհետեւ հիմա ինչ-որ անտրամաբանական իրավիճակ է տիրում երկրում»: Մեր այն դիտարկմանը, թե մարդկանց մոտ լարվածություն չի՞ առաջանա արտահերթ ընտրությունների ընթացքում, քաղաքագետը շեշտեց. «Երեւույթը շատ անցանկալի է, անցած տարվանից մարդիկ ընտրությունների մեջ են, փոքր երկրում անընդհատ կրկնվող ընտրությունները ռեսուրսների վատնում է, ժամանակի կորուստ, աշխատելու ժամանակ չի լինում: Եթե մարդկանց անընդհատ պահում են ընտրությունների շեմին, այն կծնի քաղաքական կյանքից օտարման եւ հոգնածության լուրջ սինդրոմներ»,- եզրափակեց քաղաքագետը:

Իսկ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ կարծում է, որ. «Արտահերթ ընտրությունները պետք է լինեն միայն օրինական ճանապարհով, ճիշտ կլինի դրանք իրականացնել ապրիլ-մայիս ամիսներին: Տարեվերջին ընդհանրապես ձեռնտու չէ անցկացնել արտահերթ ընտրություններ, որովհետեւ տնտեսական առումով պետք է անհրաժեշտ կայուն վիճակ ունենալ եւ ճիշտ ձեւով ավարտել տարին: Ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ կուսակցությունները չեն կարողանում իրականացնել ճիշտ քաղաքականություն, հեռու են լուրջ ծրագրային դրույթներ ներկայացնելուց, ընդամենը ինչ-որ լոզունգներով եւ էմոցիոնալ տրամադրություններով ընտրություն են կատարում: Հանրությանը պետք է ուղղորդել, թե ինչպիսի բովանդակությամբ ընտրություններ պետք է անցկացվեն, որովհետեւ մեզ համար առաջնայինը բովանդակությունն է»:

ՄԱԴԱԹ ՍԱԴՈՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА