o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պետք է քայլեր ձեռնարկենք, որ ատելությունը եւ բարոյալքումը չդառնա ընտրական կարեւորագույն մեխանիզմ»

03.10.2018 21:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Պետք է քայլեր ձեռնարկենք, որ ատելությունը եւ բարոյալքումը չդառնա ընտրական կարեւորագույն մեխանիզմ»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները, որի համաձայն` քաղաքային իշխանության մանդատները բաշխվեցին հետեւյալ կերպ` «Իմ քայլը» դաշինք` 57 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 5 մանդատ, «Լույս» դաշինք` 3 մանդատ: Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ակնհայտ լարվածության, դրա հետեւանքների ու այդ հիմքով` այսօր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին իշխանության որոշման վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ հետ, ով Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն էր:

​​​​​​​ԲՀԿ-ական պատգամավորի հորը մեղադրանք է առաջադրվել

«ԵԹԵ ՊԱՐՈՆ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՍՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ԿԱՄՔԸ ՔԱՐԻՑ Է, ԵՍ ԷԼ ԱՍՈՒՄ ԵՄ` ԻՄ ԿԱՄՔԸ ՊՈՂՊԱՏԻՑ Է»

– Տիկին Զոհրաբյան, ԲՀԿ-ն ունենալով Երեւանի ավագանիում 5 մանդատ, ի՞նչ դիրքերից է հանդես գալու` ընդդիմադիր, թե՞ իշխանական: Առհասարակ տեսնո՞ւմ եք համագործակցության հնարավորություն` «Իմ քայլի» հետ ավագանիում:

– Մենք միշտ պատրաստ ենք ռացիոնալ համագործակցության, որովհետեւ մեր նպատակը կառուցելն է, տվյալ դեպքում` քաղաքի առջեւ ծառացած խնդիրները լուծելն է, բայց քանի որ Երեւանի ավագանիում բացարձակ մեծամասնություն ունի մեկ այլ քաղաքական ուժ, մենք հինգ մանդատով խստագույնս հետամուտ ենք լինելու, որ իրենց նախընտրական ծրագրում տված բոլոր խոստումները դարձնեն իրականություն: Ի վերջո, յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է պատասխանատու լինի իր հայտարարությունների, իր խոստումների համար:  Շատ աչալուրջ հետեւելու եւ պարբերաբար իրենց հիշեցնելու ենք դրանք, չնայած` չեմ կարծում, որ այն ինչ որ տեղի ունեցավ սեպտեմբերի 23-ին, Երեւանի ավագանու կամ քաղաքապետի ընտրություններ էին: Բացարձակապես այլ հարց է դրված եղել քվերակության` այն է` դուք վստահո՞ւմ եք հեղափոխությանը, թե` ոչ: Այդուհանդերձ, եթե իրենք երեւանյան խնդիրները տրանսֆորմացրել են հեղափոխության վստահության քվեի եւ դրա արդյունքում ստացել են մեծամասնություն, մենք շարունակելու ենք մեր օրակարգում պահել Երեւանի խնդիրները: Ինչ վերաբերում է ընդդիմություն, թե իշխանություն լինելուն, մենք նման հարց դեռ չենք քննարկել: Բնականաբար, առաջիկայում հստակեցումներ լինելու են, սակայն այս պահին մեր օրակարգում նման հարց չկա:

– Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի, հատկապես վերջին օրերին ակնհայտ էր, որ անձամբ Ձեր եւ ԲՀԿ-ի դեմ արշավ է սկսվել` սկսած սոցցանցներում հարձակումներից: Դուք նշել էիք, որ բացահայտելու եք եւ հետամուտ եք լինելու, որ մեղավորները պատժվեն: Այսօր որեւէ գործընթաց սկսվե՞լ է:

– Իհարկե սկսվել է: Իմ վճռականությանը եւ իմ կամքին որեւէ մեկը հանկարծ չկասկածի, եթե պարոն Փաշինյանն իր հայտնի բանաստեղծության մեջ ասում է, որ իր կամքը քարից է, ես էլ ասում եմ` իմ կամքը պողպատից է, իմ ոգին` անկոտրում: Բոլոր մեղավորներին պատժելը համարում եմ իմ կյանքի գործը, պետք լինի կհրաժարվեմ անգամ պատգամավորական մանդատից, բայց որեւէ մեկը եւ որեւէ բան այս առումով ինձ չի կասեցնելու: Միջազգային բոլոր կառույցներում սկսված է իրավական գործընթաց, սակայն պահպանելով օրենքը, քանի որ ներհայաստանյան բոլոր ատյանները պետք է սպառես, որպեսզի կարողանաս դիմել Եվրոպական ատյաններ, մենք կոնկրետ անձանց դեմ այսօր քաղհայցեր ենք ներկայացրել` անկախ նրանից, նա ապրում է Գեղարքունիքի մարզի ամենակորած գյուղում, «Իմ քայլը» դաշինքի ավագանու ցուցակի անդամ է, թե Սփյուռքի նախարարությունում աշխատող մի կին, որը հարբած մուժիկի հայհոյանքներ է հնչեցրել: Բոլորի վերաբերյալ հատ-հատ ներկայացված են քաղհայցեր, պահանջս մեկն է` հրապարակային ներողություն խնդրել եւ մեկ միլիոն դրամ յուրաքանչյուրից պահանջել, որը փոխանցվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների ֆոնդերին: Եթե մենք ապրում ենք նոր Հայաստանում, ուրեմն` յուրաքնաչյուր ոք իր արած հայտարարության համար պետք է հստակ ենթարկվի թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական պատասխանատվության, եւ սա ես չեմ անում միայն ինձ համար:

«ՊԵՏՔ Է ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԵՆՔ, ՈՐ ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՐՈՅԱԼՔՈՒՄԸ ՉԴԱՌՆԱ ԸՆՏՐԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՄԵԽԱՆԻԶՄ»

– Ամեն դեպքում, ինչպե՞ս կբացատրեք այն ողջ հակաքարոզչությունը, որը կիրառվեց Ձեր եւ Ձեր քաղաքական ուժի դեմ:

– Ցանկացած հեղափոխությունից հետո` խարիզմատիկ լիդերի կողքին հայտնվում է տարատեսակ աղբ: Հիշենք Հոկտեմբերյան, Ֆրանսիական հեղափոխությունները, երբ կեղտոտ ոտքերով մուժիկը կարող էր մտնել Էրմիտաժ եւ սիգար հանգցնել Ռեմբրանտի նկարի վրա: Թերթեք պատմության ցանկացած դասագիրք եւ կտեսնեք, որ հեղափոխություններին զուգահեռ, հզոր լիդերներին միշտ ուղեկից են եղել պատահական աղբը եւ թեփը: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է ձեռնարկենք քայլեր` թույլ չտալու համար, որպեսզի այդ թեփը եւ աղբը հանկարծ մեր երկրում չդառնա որոշիչ, եւ մեր երկրում երբեւէ ատելությունը, բարոյալքումը չդառնա ընտրական կարեւորագույն մեխանիզմ, ինչը եղավ այս ընտրությունների ժամանակ:

«Գուցե համազգային ուժերով կառուցենք Համազգային թատրոնը». Արման Նավասարդյան

– ԿԸՀ-ն միաձայն մերժեց ԲՀԿ-ի դիմում-բողոքը «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի դեմ: Մինչդեռ կուսակցությունը պահանջում էր վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկել ընտրությանը նախորդող լռության օրը ԲՀԿ-ի մասին կեղծ տեղեկություններ հրապարակելու համար: ԿԸՀ որոշմամբ փակվե՞ց հարցը, թե՞ որոշակի քայլերի դիմելու եք:

– Մենք քննարկում ենք հարցը, թե որքանով է նպատակահարմար վիճարկել ընդհանրապես ԿԸՀ-ի գործողությունները: Միգուցե, մենք այլ տարբերակով գնանք. քանի որ պարոն Մուկուչյանը ստրկամտորեն ծառայել է Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին, հիմա էլ, ինչպես հասկացանք, ծառայում է նոր ռեժիմին, մենք «Ծառուկյան» դաշինքում քննարկում ենք Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծել` Մուկուչյանի հանցավոր գործունեությունն այս տարիների ընթացքում քննարկելու համար: Առաջիկայում մեր որոշումը պարզ կլինի:

«ԱՅՍ ՏԱՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼՆ ՈՒՂՂԱԿԻ ԱԲՍՈՒՐԴ Է»

– ԲՀԿ-ն խորհրդարանում թիվ երկրորդ քաղաքական ուժն էր, ըստ Ձեզ, Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ի՞նչ եղավ ԲՀԿ-ական կայուն էլեկտորատը...

– Ես միանում եմ իմ գործընկեր Հրանտ Բագրատյանին, որ այստեղ բացարձակ ընտրություն տեղի չի ունեցել: Այստեղ այլ գործընթաց է տեղի ունեցել, որը ընտրական գործընթացի հետ որեւէ կապ չունի: Համաձայն եմ նաեւ Էդմոն Մարուքյանի հետ, որ ազատ եւ արդար ընտրությունը միայն ընտրակաշառք բաժանելը չէ: Սա բացարձակ այլ գործընթաց էր, որն ընտրական քվեի այս կամ այն քաղաքական ուժի հանդեպ իրական վստահության հետ որեւէ կապ չունի: Իսկ առջեւում խորհրդարանական ընտրություններն են` կապրենք, կտեսնենք:

– Իշխանությունը որոշեց հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների` կրկին գործի դնելով փողոցային ճնշումը: Ինչպե՞ս եք տեսնում լուծումը:

– Մեր տեսակետը հստակ է` արտահերթ խորհրդարանական ընտրությունը գյուղապետի ընտրություն չէ, ոչ էլ մանկապատանեկան սպարտակիադա է, որ ով երբ ուզենա, որոշի անել: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մենք կողմ ենք, հարգում ենք մեր քվեարկած կառավարության ծրագիրը, որտեղ նշված է` մեկ տարվա ընթացքում անցկացնել ընտրություն, որի վերջնաժամկետը հունիս ամիսն է: Դրան պետք է լուրջ պատրաստվել, պետք է իրավական, ընտրական համակարգը բարեփոխել, այն տեխնիկական միջոցները ներառել, ինչի մասին խոսում էր շատ հարգարժան վարչապետը, եւ ինչը ներառված է նաեւ կառավարության ծրագրում: Այդ խնդիրները լուծելուց հետո մենք պատրաստ ենք գնալ արտահերթ խորհրդարանական ընտրության, բայց դրանք մեկ կամ երկու օրում լուծելու խնդիրներ չեն: Այսինքն` այս տարի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսելն ուղղակի աբսուրդ է: Մենք պատրաստ ենք քաղաքական բանակցությունների եւ քննարկումների ու հույս ունենք, որ ի վերջո բոլորի մոտ կհաղթի սթափ միտքը, եւ կգանք համաձայնության` արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետների հետ կապված:

«ԲՈԼՈՐ ԱՌՈՂՋ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՊԵՏՔ Է ԿՈՆՍՈԼԻԴԱՑՎԵՆ»

– Հաշվի առնելով Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները` մտավախություն չունե՞ք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում էլ այս ֆոնին կարող ենք ունենալ միակուսակցական Ազգային ժողով:

– Մտավախություններս շատ մեծ են, եւ կարծում եմ` այստեղ բոլոր առողջ քաղաքակյան ուժերը պետք է կոնսոլիդացվեն` թույլ չտալու որեւէ մի քաղաքական ուժի քաղաքական մենաշնորհ, ինչի դեմ պայքարել ենք մենք, ինչի դեմ պայքարել է մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

– Երեւանցին գնացել է ընտրելու ավագանի ու քաղաքապետ, արդյոք սա հիմք էր` նախ այն վերանվանելու վարչապետի վստահության հանրաքվեի, հիմա էլ արագացնելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթացը:

– Շատ պարզ է, թե ինչ կատարվեց: Քարոզարշավի առաջին մի քանի օրից հետո «Իմ քայլը» դաշինքին պարզ դարձավ, որ երեւանյան օրակարգը չի բերելու իրենց ակնկալած քվեները: Ուստի` խնդիրը տեղափոխվեց քաղաքական դաշտ, ստեղծվեց Ռոբերտ Քոչարյանի կերպար, որը փորձեցին անընդհատ նույնականացնել «Բարգավաճ Հայաստանի» հետ եւ դրանով սեւ հակաքարոզչություն իրականցնել եւ դաշտը բաժանեցին սեւերի եւ սպիտակների: Այսինքն` երեւանյան օրակարգով չտեսնելով հաղթելու շանսեր` իրենք խնդիրը տեղափոխեցին բացարձակապես այլ դաշտ, որի հետեւանքով տեղի չունեցավ Երեւանի ավագանու ընտրություններ, ինչը փաստ է:

Հրայր Թովմասյանի դեմ «Իմ քայլի» սկսած գործընթացը կտապալվի

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА