ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

03.10.2018 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

«Կենդանի մատյան» անունով համացանցային հարթակը գիտենք, «Կենդանի խոսք» եւ «Կենդանի հավատք» անունով քայքայիչ կրոնական պաշտամունքների մասին լսել ենք, բայց «Կենդանի սահմանադրություն» չէինք լսել: Ի զարմանս մեզ, դա հնչեց «Սասնա ծռերի» համակարգող ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ  շուրթերից: Վերջինս կոչ արեց բանի տեղ չդնել գրված Սահմանադրությունը, նա հայտարարեց, որ ժողովուրդը կենդանի սահմանադրություն է եւ խորհրդարանի նկատմամբ բռնության կոչ արեց. «Մեր համոզմամբ` պետք է Ազգային ժողովը ցրել, եթե դիմադրում են, ուղղակի ձեռքից ու ոտքից բռնել եւ դուրս հանել այնտեղից: Նրանք իրավունք չունեն ժողովրդի իշխանություն իրականացնելու, քանի որ բռնությամբ, խաբեությամբ ու կեղծիքով յուրացրել են իշխանությունը տարիներ շարունակ: Նրանք ոճրագործներ են, այսօր այդ հանցավոր համագործակցությունը իր քաղաքական մասի ամբողջ կազմով իրեն երեւակեց, եւ այդ կազմը պետք է կանգնի հայկական նյուրնբերգի առաջ: Մինչ այդ նրանց ձեռքից մանդատները պետք է վերցնել»:

ԶԱՐՄԱՆՔ

Ի դեպ, անկախ այդ կոչից էլ ամբոխը ներխուժեց ԱԺ տարածք, իսկ հանրությունը տեղեկացավ մի զարմանալի բանի մասին` «ժողվարչապետ» ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ հենց փողոցում ամբոխի ներկայությամբ ստորագրեց ՀՅԴ եւ ԲՀԿ նախարարների պաշտոնանկության հրամանը ու հայտարարեց, որ պաշտոնանկությունների` ուժի մեջ մտնելուն պես ինքն էլ է հրաժարական տալու, որ թողարկի իրավունքի ուժով ԱԺ-ի լուծարման գործընթացը ու հասնի արտահերթ ընտրությունների: Հետաքրքիր է, այդ ինչի՞ց է այդքան վախենում վոժդը, որ ցանկացած գնով ուզում է պահել եւ բացարձակ դարձնել իր իշխանությունը: Երեւի թե կռահում է, որ իշխանությունից զրկվելուց հետո ունի միայն մի ճանապարհ` դեպի բանտ, այն էլ ցմահ, ու այդ պատճառով է իրեն անկյուն քշած գազանի պես պահում:

Հարկ է նշել, որ երկիրը քաղաքական գժանոցի վերածած թավշակրոնները կանգ չեն առնում ոչ մի սադրանքի առաջ: Եվ ինչքան էլ զարմանալի լինի, ահազանգ է տարածվել, իբր ԱԺ-ի շենքում ռումբ է տեղադրված: Եվ ոստիկանապետ ՎԱԼԵՐԻ ՕՍԻՊՅԱՆԸ հաստատեց, որ խորհրդարանի շենքում ռումբ տեղադրված լինելու մասին ահազանգ են ստացել: Նա անձամբ շրջում է ամբողջ խորհրդարանի տարածքում, զրուցում տարածքը հսկող ոստիկանների հետ, այսինքն` տիրապետում է ամբողջ իրավիճակին: Զարմանալի է, կա՞ արդյոք այնպիսի ստորություն, որը սրանք չանեն:

Այդ ֆոնի վրա ձայն բարբառո անապատի է հնչում ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ  հորդորը, որ Նիկոլ Փաշինյանը հանդարտության կոչով դիմի իր կողմնակիցներին եւ քննարկումը տեղափոխի քաղաքական հարթություն. «Այս երեկո Նիկոլ Փաշինյանն ունի հրաշալի հնարավորություն` ապացուցելու, որ կրիզիսային վիճակում լավ կառավարիչ է եւ պետական գործիչ է»: Եվ պարոն Աշոտյանը միանգամայն արդարացի է իր գնահատականում. «Եթե վարչապետը չգնաց քաղաքական երկխոսության եւ օրինագիծն օգտագործեց որպես պատրվակ` ԱԺ-ի վրա ճնշում գործադրելու ճանապարհով գնալու, նշանակում է, որ նա ամբողջությամբ բաց եւ ազնիվ չէր, երբ որ խոսում էր երկխոսության, քաղաքական կոնսենսուսի մասին»: Պարզապես, ձեւակերպումներն են զարմանալիորեն դեռեւս մեղմ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА