o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄԵՆՔ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ  ՀԱՅԻՆ ՀԱՅ ՊԱՀԵԼ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ»

15.03.2016 18:02 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«ՄԵՆՔ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆՔ   ՀԱՅԻՆ ՀԱՅ ՊԱՀԵԼ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ»

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Հունաստանի Հանրապետություն, որտեղ նախատեսված էր հանդիպումներ Հունաստանի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաեւ հայ համայնքի եւ նրա մաս կազմող հայկական ավանդական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ի դեպ, այսօր արդեն հայտնի դարձավ, որ Նախագահն այցելել է նաեւ Նեա Զմիրնիի Հայոց Ցեղասպանության նահատակաց հիշատակի հուշակոթող եւ ծաղկեպսակ զետեղեց Զանգակ հուշակոթողին։ Այնուհետեւ հունահայ համայնքի հոգեւոր պետերի առաջնորդությամբ կատարվել է գոհաբանական աղոթք: Այս առթիվ «Իրավունքը» կապ հաստատեց եւ բացառիկ հարցազրույց ունեցավ Հունահայոց թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. ԽՈՐԵՆ վարդապետ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հետ` անդրադառնալով նախագահի այցին, Հունահայոց թեմին, համայնքին ու սփյուռքյան խնդիրներին:

«Հետխորհրդային տարածքը վաղ է «թաղելը». Սերգեյ Մարկեդոնով

«ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՍՆՆԴԻ»

–Հայր Սուրբ, Հայ առաքելական եկեղեցու Հունաստանի թեմի համար այս տարին հատկանշական է, քանի որ ուղիղ 90 տարի առաջ է կազմավորվել այն: Ինչպե՞ս հաջողվեց 9 տասնամյակ գոյատեւել ու պահպանել հայ քրիստոնյայի դեմքը օտար երկրում:

– Իսկապես որ, 9 տասնամյակ անց այսօր Հունաստանում գոյություն ունի հայկական գաղութ` հավատարիմ Հայ առաքելական եկեղեցուն եւ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին: Դյուրին է մեզ համար ասել այս ամենն ու հպարտության զգացումով երկնել, սակայն, թե ինչ դժվարություների ու մաքառումների ճանապարհ են անցել մեր հայրենակիցներն այստեղ անցյալում` գիտեն միայն իրենք, եւ հիշելիս, հուզմունքը խեղդում է նրանց կոկորդն, ու արցունքներով է լցվում նրանց աչքերը: Զանազան պատմություններ կարելի է պատմել նրանց անցած ճանապահի մասին, սակայն դա ուրիշ առիթով:

– Այսօր արդեն Հունահայոց թեմի ու հունահայ համայնքի կապը ինչպե՞ս կգնահատեք: 

– Ընդհանուր առմամբ, համայնքը եկեղեցասեր է` հավատքով լցված, սակայն այն մի տեսակ նման է մարդու մարմնին, եթե չսնես ըստ անհրաժեշտության, ապա արյան շրջանառությունը կկանգնի, եւ հետեւանքը կործանիչ կլինի: Ժողովուրդը կարիք ունի հոգեւոր սննդի, եւ միաժամանակ հայրենիքի կարոտ ունեցողն ուզում է եկեղեցում իրեն զգալ ինչպես հայրենիքում: Սա է, որ մենք փորձում ենք լավագույնս իրականացնել:

«ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԵՂԵԼ Է ԵՎ ՄՆՈՒՄ Է ՈՒԾԱՑՈՒՄԸ»

–Գաղտնիք չէ, որ Սփյուռքում հայ համայնքը միավորող, կապող օղակը Եկեղեցին է, ու հենց Եկեղեցին է լավագույնս քաջատեղյակ համայնքային խնդիրներից: Ի՞նչ առաջնային խնդիր ունի այսօր հունահայ համայնքը: 

– Խնդիրները բազմազան են` ամեն օր աշխարհը մեզ անակնկալներ է մատուցում խնդիրների տեսքով, սակայն մեզ համար առաջնային խնդիրը եղել եւ մնում է ուծացումը: Մենք խնդիր ունենք հային հայ պահել Սփյուռքում եւ հավատարիմ իր Մայր Եկեղեցու դավանանքին: Բայց Հունաստանը լինելով քրիստոնյա երկիր` մեր գործն ավելի դժվար է այդ առումով, քանի որ ձուլվողները արդարացնում են` ասելով, թե կրոնափոխ չենք լինում, սակայն փոխվում է մշակույթը, լեզուն: Եվ, ի վերջո, եկող սերունդն ապրելով տվյալ երկրում` իրեն համարում է այդ ազգի ներկայացուցիչ եւ մոռանում իր արմատների մասին: Այս խնդիրն այսօրվա հարց չէ: Օրինակ` մինչեւ 1920-ական թվականները Հունաստանում եղել է հայկական գաղթօջախ, որի վառ ապացույցն է Աթենքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը կառուցվել է 1903 թ.-ին: Նաեւ հայտնի է, որ 10-րդ դարում, երբ Նիկոֆորոս Ֆոկան ազատագրեց Կրետե կղզին, նրան օգնության էին եկել փոքրասիական հայկական զորախմբեր, որոնք ազատագրումից հետո բնակություն հաստատեցին կղզում, դրա մասին են վկայում մինչեւ այսօր կղզու որոշ տեղանուններ, ինչպիսիք են «Արմենի» անունով գյուղերը Ապոկորոնում, Ռեթիմնոյում եւ Սիտայում, «Արմենյանա»` Ամարիում, «Արմենոխորիո»` Կիսամոյում, «Արմանոյա»` Մոնոֆատիսում եւ այլն: Սակայն, ցավով պետք է նշենք, որ այդ շրջանի հայկական գաղութից միակ բանը, որ մնացել է, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին է, որը մինչ այսօր փայփայում է կրկին նոսրացող, 1920-ականներին ձեւավորված, այսօրվա Կրետեի համայնքը:

– Ասում են` Եվրոպան քրիստոնեական արժեքներից օր օրի հրաժարվում է: Տեսնո՞ւմ եք այդ վտանգը Հունաստանում: 

– Հունաստանը, կարծես թե, մինչեւ վերջին տարիներին փորձում էր զերծ մնալ այդ արժեզրկման կազմակերպված ծրագրից, սակայն այսօր բոլորի ուշադրության կենտրոնում հայտնված այս աստվածավախ երկրի երիտասարդության մեջ սերմանվում է անտարբերություն եւ աստվածհայհոյություն` բառիս ուղղակի իմաստով: Եվ միաժամանակ կրոնական առումով գրեթե միատարր այս երկիրը այսօր ստիպված է կառուցել մզկիթներ եւ աջակցել օրեցօր ավելացող այլակրոն իր բնակիչներին, որոնց թիվն արդեն գերազանցում է 15 տոկոսի սահմանը: 

«Հիմա շատուշատ հարցերում Փաշինյանը կարող է ասել` Սերժ Սարգսյանը ճիշտ էր, ես` սխալ» (Տեսանյութ)

«ԴԱ ՈՉ ՄԻԱՅՆ ՀՈՒՆԱՀԱՅ ԳԱՂՈՒԹԻ ԽՆԴԻՐՆ Է, ԱՅԼ ՄԵՐ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՈՒ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ»

–Ի դեպ, այս օրերին ՀՀ նախագահը Հունաստանում է եւ մասնակցել է Աթենքի բյուզանդական եւ քրիստոնեական թանգարանում տեղի ունեցած «Հայաստան. Արարատի ոգին. բրոնզե դարից մինչեւ 20-րդ դար» խորագրով ցուցահանդեսին: Ի՞նչ կասեք այս մասին:

– ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն Աթենքում այցելեց Բյուզանդական եւ քրիստոնեական թանգարան, որտեղ Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ ներկա գտնվեց «Հայաստան.Արարատի ոգին» խորագրով ցուցահանդեսի բացմանը: Թանգարանի կենտրոնական մասնաշենքի երկու հարկերում ցուցադրված հարյուրից ավելի ցուցանմուշները ներկայացնում են Հայաստանը` բրոնզե դարից մինչ 20-րդ դարն ընկած ժամանակահատվածում: Ներկայացված առարկաները եզակի գտածոներ են` պեղված բացառապես Հայաստանի ներկա տարածքից, ճարտարապետության ու քանդակագործության բարձրարժեք գեղարվեստական նմուշներ, երկրպագության եւ ծեսի եզակի իրեր, ինչպես նաեւ ձեռագրեր ու կիրառական արվեստի առարկաներ Հայաստանի տարբեր պատմական-ազգագրական շրջաններից: Թեմատիկ բաժանմամբ ցուցահանդեսը բաղկացած է երեք մասից` «Հայկական քաղաքակրթության հմայքն ու ուժը», «Հայաստանը փոփոխվող աշխարհում», «Կոչեմ ապրողաց (Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ)»: Սա Հայաստանի մշակութի նախարարության, Հայաստանի պատմության թանգարանի եւ Աթենքի բյուզանդական եւ քրիստոնեական թանգարանի նախաձեռնությունն է, որը շատ լավ առիթ է` հույն հասարակությանը ներկայացնելու մեր պատմությունը, մանավանդ` հույների համար այդքան կարեւոր բյուզանդական շրջանի վերաբերյալ:

– ՀՀ նախագահականի տարածած հաղորդագրության մեջ ասված էր, որ Ս. Սարգսյանը Աթենքում հանդիպելու է հայկական ավանդական կուսակցությունների (ՀՅԴ, ՌԱԿ, ՍԴՀԿ) ներկայացուցիչների հետ: Չմտնելով քաղաքականության մեջ` հետաքրքիր է Ձեր կարծիքը. արդյո՞ք հաջողվել է հայկական այս կուսակցություններին ազգային, քրիստոնեական եղբայրություն պահպանել օտար ափում, թե՞ քաղաքականությունը մնում է քաղաքականություն` լինի Սփյուռքում կամ հայրենիքում: 

– Նրանք, ովքեր քրիստոնեական իրական արժեքներ են կրում, ապա նման մարդկանց համար քաղաքականությունից եւ զանազան պատկանելություններից  առաջ Տիրոջ խոսքն է, որով պետք է սիրենք մեկս մյուսին եւ հոգ տանենք միմյանց  համար: Պողոս Առաքյալն ասում է` մի՛ ասեք, թե ես Պողոսյան եմ կամ մյուսը` Ապողոսյան, այլ մենք բոլորս մեկ ենք` Հիսուս Քրիստոսով: Այս առիթով հիշեցի մեր լավագույն բարեկամներից մեկի խոսքը, որն ասում էր` ես նախ ծնվեցի հայ քրիստոնյա, հետո դարձա կուսակցական, ուստի` նույն հերթականությամբ էլ պետք է կարեւորել կյանքը: Իսկ թե ինչ հարաբերությունների մեջ են մեր կուսակցական հայրենակիցները, ապա դրա մասին շատ է խոսվել, եւ, կարծում եմ` դա ոչ միայն հունահայ գաղութի խնդիրն է, այլ մեր գերագույն ու համազգային խնդիրը` ի տարբերություն շատ հաջողված փոքր ազգերի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА