ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԲՍՈՒՐԴԻ ԽՐԱԽՃԱՆՔ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՑՈՒՅՑ Է ԱՆՈՒՄ

03.10.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱԲՍՈՒՐԴԻ ԽՐԱԽՃԱՆՔ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՑՈՒՅՑ Է ԱՆՈՒՄ

Այո, հարգելի ընթերցողներ, ձեր աչքին չի երեւացել: Ոչ էլ տողերիս հեղինակի աչքին է երեւացել: Սա իրականություն է` իշխանությունը վարչապետի գլխավորությամբ ցույց է անում ընդդիմության դեմ: Եվ հայտարարում է, որ խոշորագույն ընդդիմադիր կուսակցությանը` ՀՀԿ-ին, մտադիր է արմատախիլ անել Հայաստանի Հանրապետությունից: Հայտարարում է ճղճղան ձայնով եւ ներվասթենիկի հայացքով...

ՏԵՍՆԵԼ ՓԱՐԻԶՆ ՈՒ ՆՈ՞Ր ԿՈՐԾԱՆՎԵԼ

 

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ, ՀԵՐԹԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆՆ Է

Եվ այսպես, վոժդը վերադառնալով Դուշանբեից, հանդիպեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ` շտապ արտահերթ ընտրությունների օրակարգով: Կողմերը մնացին իրենց տեսակետներին, բանակցությունները պետք է շարունակվեին, եւ պատկերավոր ասած, այդտեղ միայն ԵԱՀԿ Մինսկի խումբն էր պակաս: Իսկ հոկտեմբերի 2-ին ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանի եւ Ծառուկյան խմբակցության անդամ Գեւորգ Պետրոսյանի հեղինակությամբ խորհրդարանը ընդունեց ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխություն, որով եթե պատգամավորների կամ խորհրդարանից անկախ պատճառներով ԱԺ նիստ տեղի չունենա, ապա այն համարվում է ոչ թե չկայացած, այլ` ընդհատված, մինչեւ գործադիրը չապահովի օրենսդիրի բնականոն գործունեության համար համապատասխան պայմաններ: Այսինքն` խորհրդարանը պաշտպանեց պատգամավորներին քվեարկության ժամանակ ապօրինի եւ հակասահմանադրական ճնշումներից: Դա կարեւոր է այն պայմաններում, երբ այդպիսի ճնշումներին հակում ունեցողները նաեւ կարող են թույլ չտալ իրավապահներին ճնշում գործադրողներին պատժելու` Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նիկոլ Փաշինյանը դա ընկալեց շատ նյարդային եւ անձամբ ներկայանալով խորհրդարան` վերջնագրի տոնով պահանջեց այդպիսի օրենք չընդունել: Իսկ երբ օրենսդիրը գումարեց արտահերթ նիստ, վոժդը դուրս եկավ ուղիղ եթեր եւ կմկմացող ձայնով ու վախեցած հայացքով իր կողմնակիցներին կանչեց խորհրդարանի մոտ: Բառապաշարն էլ լրիվ բոլշեւիզմ է. «Հիմա, եթե հարց էր գնում` Հայաստանում հակահեղափոխություն կա, թե` ոչ, կարող ենք հստակ արձանագրել, որ, այո, Հայաստանում կա հակահեղափոխություն, եւ հակահեղափոխություն են բոլոր նրանք, քաղաքական այն ուժերը, ովքեր պաշտպանել են եւ պատրաստվում են պաշտպանել այդ նախագիծը: Ինձ հավաստիացնում են, որ դա երեք քաղաքական ուժերի կողմից նախաձեռնություն է: Ցանկացած պատգամավոր, ով կհայտարարի, որ ինքը պաշտպանում է այդ նախագիծը, այո, ես պաշտոնապես ասում եմ` ինքը հակահեղափոխության ներկայացուցիչ է եւ ցանկանում է, որ կոռուպցիոն համակարգը հասնի ռեւանշի իշխանության նկատմամբ: Մենք, բնականաբար, դա թույլ չենք տա»: Ու ոտքը գետնին խփող կամակոր մանկան պես հայտարարեց, որ դեկտեմբերին լինելու են արտահերթ ընտրություններ եւ վերջ: Բայց, բոլոր դեպքերում, խորհրդարանն իր անելիքն արել է 67 քվեով ընդունելով այդ օրենքը, եւ հաջորդ քայլը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանինն է` այն ստորագրելու: Իսկ օրենսդիրները, դրսեւորելով պատասխանատվություն, իրենցից կախվածն արել են: Մի կողմում օրենսդիր իշխանությունն է` ՀՀԿ, ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցություններով, մյուս կողմում` թավշակրոն վարչախումբը իր նյարդային վոժդով եւ ուղեղն անջատած փողոցային խաժամուժով:

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԱՀԵՏԸ

 

ԹԱՎՇՅԱ ՖՅՈՒՐԵՐԸ ԿԳՆԱ՞ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ

Եվ այսպես, վերադառնանք այդ աբսուրդագույն իրավիճակին` իշխանությունն ընդդիմության դեմ փողոցային ցույց է անում: Բուն խորհրդարանում իշխանական պատգամավոր Լենա Նազարյանը պարզապես գողացել էր պատգամավորների քվեարկության քարտերը, ինչ-որ մեկը շարքից էր հանել բարձրախոսների համակարգը, բայց դա չխանգարեց ԱԺ-ին քվեարկել այն պարզ մեթոդով, որն անվրեպ գործում է հազարամյակներ` ձեռքերով եւ հաշվիչ հանձնաժողովով: Չխանգարեց եւ Սասուն Միքայելյանի հիսթերիկ սպառնալիք-հոխորտանքը, որ ոչ ոք դուրս չի գա ԱԺ-ից եւ կարող է արյուն լինել... Դե, սույն, կներեք արտահայտության համար, պատգամավորի հետ կապված բազում պատմություններ են պտտվում: Մամուլում արդեն եղել էր այն սկանդալային պատմությունը, որ Հրազդանի քաղաքապետ դառնալ ձգտող նրա 25-ամյա որդին ընդհարվել է Կոտայքի թավշակրոն մարզպետի հետ, վերջինիս ասելով, թե դու ով ես, որ հորս գլխից թռնես: Այսինքն` անկառավարելի երեւույթ անգամ ՔՊ ներսում: Սակայն մնում է միայն ենթադրել, թե ամբողջի շարունակությունն ինչ կլինի: Եթե Շառլ Ազնավուրի մարմինը դեռ չսառած, թավշակրոն իշխանությունը այդպիսի տգեղ փողոցային ցույցեր է կազմակերպում, ապա ակնհայտ է, որ նրանց մոտ իսպառ բացակայում են բոլոր բարոյական արգելակները: Եվ իզուր չէ, որ գործադիրի օղակներում վխտում են տարատեսակ չհայեր, կարծես բոլորը հատուկ մի տեղ հավաքված լինեն: Եվ անշուշտ այն հարցը, որն անհանգստացնում է ՀՀ օրինավոր քաղաքացիներին` արդյո՞ք բանը կհասնի քաղաքացիական պատերազմի: Եվ հենց քաղաքացիական բախումներից խուսափելու մտայնությունն է, որ ողջամիտ մեծամասնությանը հետ է պահում փողոց դուրս գալուց` ի պաշտպանություն օրինական ընտրված, լեգիտիմ (կամ ինչպես կասեր Լեւոն Ակոպիչը` օրինակարգ) խորհրդարանի: Իրավապահ մարմինները գտնվում են հենց փողոցային ցույց կազմակերպող թավշակրոն ֆյուրերի ենթակայության ներքո, հետեւաբար դժվար թե նրանք միջամտեն, եթե ամբոխը անցնի բացահայտ ջարդարարության: Ճիշտ է, չմիջամտելը հակասում է սպայի պատվի կատեգորիային, բայց կա նաեւ գործադիր իշխանության, մեղմ ասած, անհավասարակշիռ ղեկավար: Իսկ «Սասնա ծռերի» հիմնադիր համագումարն, ըստ էության, ազդարարեց հեղափոխական տեռորի կուսակցության ծնունդը: Ի դեպ, համագումարի օրը Ֆեյսբուքում կատակ էր շրջում, թե ինչու է համագումարի վայրում մետաղորսիչ դրված, մի՞թե առանց զենքի մուտքը համագումար արգելված է: Բայց կարելի է չկասկածել, որ այդ խմբավորումը ընդունակ է ցանկացած բռնության եւ ցանկացած ջարդերի, ընդ որում` ֆորմալ առումով Նիկոլը նրանց գործողությունների համար պատասխանատու չէ: Դե, իսկ ինչ սպասել հայկական ֆուտբոլը գլխավորած մեր նորօրյա Աթարբեկովից` հարգարժան գնդապետ Վանեցյանից, ապա լավ է գոնե Հայաստանում մինչ օրս չի եղել ագրեսիվ ֆուտբոլային ֆանատների ավանդույթ, թե չէ դրանք էլ արդեն միացած կլինեին «Սասնա ծռերի» պակասը լրացնելու գործին: Ինչեւէ, մենք կարող ենք պատասխանել այն հարցին` արդյո՞ք ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ու նաեւ ՆԱՏՕ եւ ԵՄ հանրակցությունների կողմից, որպես խորթ զավակ ընկալվող, ՀՀ քաղաքացիների ջախջախիչ մեծամասնության վստահությունը չվայելող թավշակրոն խունտան ընդունակ է սանձազերծել քաղաքացիական պատերազմ: Անշուշտ ընդունակ է: Բայց չենք կարող պատասխանել այն հարցին` իսկ կկարողանա՞: Հա, ի դեպ, մի կուրիոզային դետալի մասին: ԵԱՀԿ-ում արդեն հենց «գենդերային արժեքների» պաշտպանության շրջանակում արդեն հրապարակվել է զեկույց, համաձայն որի, այդ նույն Նիկոլ Փաշինյանի վարչախումբը անընդունելի ռեպրեսիվ մեթոդներով է առաջ տանում, պարտադրում «գենդերային արժեքները», եւ նույն ռեպրեսիվ մեթոդներով ճնշում գործադրում մամուլի վրա: Ստացվում է, որ անգամ եվրոպական գենդերները մերժում են աջ ու ձախ ուրիշներին մերժել սովոր թավշակրոններին:

ԷԺԱՆ ԹԱՏՐՈՆ, ՈՐ ՀՈՐՋՈՐՋՎԱԾ Է «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА