o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Խորհրդարանական ընտրությունը մանկապատանեկան սպարտակիադա չէ, որ ով երբ ուզի, որոշի անել»

03.10.2018 14:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Խորհրդարանական ընտրությունը մանկապատանեկան սպարտակիադա չէ, որ ով երբ ուզի, որոշի անել»

Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը երեկ որոշեց հասնել արտահերթ խորհրդարանական անհապաղ ընտրությունների` կրկին գործի դնելով փողոցային ճնշումը, ինչի համար շրջապատեցին Ազգային ժողովի շենքն ու ժամեր շարունակ պատգամավորներին պահեցին խորհրդարանում: Թե ինչպես են «Ծառուկյան» խմբակցությունում տեսնում ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՑ:

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին՝ մոր մահվան կապակցությամբ

– Մեր տեսակետը հստակ է` արտահերթ խորհրդարանական ընտրությունը գյուղապետի ընտրություն չէ, ոչ էլ մանկապատանեկան սպարտակիադա է, որ ով երբ ուզենա, որոշի անել: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մենք կողմ ենք, հարգում ենք մեր քվեարկած կառավարության ծրագիրը, որտեղ նշված է` մեկ տարվա ընթացքում անցկացնել ընտրություն, որի վերջնաժամկետը հունիս ամիսն է: Դրան պետք է լուրջ պատրաստվել, պետք է իրավական, ընտրական համակարգը բարեփոխել, այն տեխնիկական միջոցները ներառել, ինչի մասին խոսում էր շատ հարգարժան վարչապետը, եւ ինչը ներառված է նաեւ կառավարության ծրագրում: Այդ խնդիրները լուծելուց հետո մենք պատրաստ ենք գնալ արտահերթ խորհրդարանական ընտրության, բայց դրանք մեկ կամ երկու օրում լուծելու խնդիրներ չեն: Այսինքն` այս տարի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսելն ուղղակի աբսուրդ է: Մենք պատրաստ ենք քաղաքական բանակցությունների եւ քննարկումների ու հույս ունենք, որ ի վերջո բոլորի մոտ կհաղթի սթափ միտքը, եւ կգանք համաձայնության` արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետների հետ կապված:

Տիկին Զոհրաբյան, հաշվի առնելով Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները` մտավախություն չունե՞ք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում էլ այս ֆոնին կարող ենք ունենալ միակուսակցական Ազգային ժողով:

– Մտավախություններս շատ մեծ են, եւ կարծում եմ` այստեղ բոլոր առողջ քաղաքակյան ուժերը պետք է կոնսոլիդացվեն` թույլ չտալու որեւէ մի քաղաքական ուժի քաղաքական մենաշնորհ, ինչի դեմ պայքարել ենք մենք, ինչի դեմ պայքարել է մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երեւանցին գնացել էր ընտրելու ավագանի ու քաղաքապետ, արդյոք սա հիմք էր` նախ այն վերանվանելու վարչապետի վստահության հանրաքվեի, հիմա էլ արագացնելու արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթացը:

– Շատ պարզ է, թե ինչ կատարվեց: Քարոզարշավի առաջին մի քանի օրից հետո «Իմ քայլը» դաշինքին պարզ դարձավ, որ երեւանյան օրակարգը չի բերելու իրենց ակնկալած քվեները: Ուստի` խնդիրը տեղափոխվեց քաղաքական դաշտ, ստեղծվեց Ռոբերտ Քոչարյանի կերպար, որը փորձեցին անընդհատ նույնականացնել «Բարգավաճ Հայաստանի» հետ եւ դրանով սեւ հակաքարոզչություն իրականցնել եւ դաշտը բաժանեցին սեւերի եւ սպիտակների: Այսինքն` երեւանյան օրակարգով չտեսնելով հաղթելու շանսեր` իրենք խնդիրը տեղափոխեցին բացարձակապես այլ դաշտ, որի հետեւանքով տեղի չունեցավ Երեւանի ավագանու ընտրություններ, ինչը փաստ է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА