ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է փոքր և միջին բիզնեսի վարկավորման վերագործարկման մասին

01.10.2018 10:54 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է փոքր և միջին բիզնեսի վարկավորման վերագործարկման մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը, հաշվի առնելով երկրում փոքր բիզնեսի ոլորտի զարգացման և խթանման կարևորությունը, սկսում է փոքր ու միջին բիզնեսի ակտիվ վարկավորում: Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ստանալ վարկ նոր բիզնես սկսելու  կամ  արդեն գոյություն ունեցող բիզնեսը զարգացնելու նպատակով՝ առավել շահավետ պայմաններով: 

Ղազախստանի դեսպանը Հայաստան մեքենաներ ներկրելու մասին. ԵՏՄ-ում՝ բոլորի համար հավասար խաղի կանոններ

Նոր պրոդուկտային շարքի շրջանակներում Բանկն առաջարկում է ՀՀ դրամով վարկեր և վարկային գծեր նվազեցված տոկոսադրույքով՝ սկսած տարեկան 13%-ից: Նոր պրոդուկտային շարքը ներառում է նաև անգրավ վարկեր մինչև 5 մլն ՀՀ դրամ գումարով հայտի քննարկման և հաստատման նվազագույն ժամկետով: 

Բիզնես-վարկերի մարման ժամկետները.

• շրջանառու միջոցների համալրման համար՝ մինչև 36 ամիս

• հիմնական միջոցների համալրման և վերաֆինանսավորման համար՝ մինչև 60 ամիս ժամկետով:

Վարկերը և վարկային գծերը տրամադրվում են ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերին, իրավաբանական անձանց, որոնք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում Հայաստանի հանրապետության տարածքում առևտրի, շինարարության, արտադրության, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում։

ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման  վերաբերյալ  ավելի մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝  87-87 հեռախոսահամարով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА