ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանն իրենց լեգիտիմ համարող համայնքապետերին խորհուրդ է տալիս հրաժարական տալ ու վերընտրվել

01.10.2018 09:47 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանն իրենց լեգիտիմ համարող համայնքապետերին խորհուրդ է տալիս հրաժարական տալ ու վերընտրվել

Սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում, Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Արարատի մարզպետի ու Ուրցաձորի համայնքապետի խնդրին, նշեց. 

«Այն համայնքի ղեկավարները, որոնց դեմ բողոքի գործողություններ են կատարվում, և որոնք կարծում են, որ իրենք համայնքի ղեկավար լինելու լեգիտիմ իրավունք ունեն, կարող են հենց իրենք հրաժարական տալ, մասնակցել արտահերթ ընտրություններին և հաղթել: Մանավանդ, որ բոլորս համոզվել ենք, որ կառավարութունը երաշխավորելու է, որ ընտրությունները 100%-ով արտահայտելու ենք ժողովրդի կամարտահայտությունը: Այնպես որ, եթե որևէ գյուղապետ կարծում է, որ ունի ժողովրդի վստահությունը, նույնիսկ բողոքի գործողությունների ժամանակ ոչինչ իրեն չի խանգարում հրաժարական տալ, արտահերթ ընտրություններին առաջադրվել, ստանալ ժողովրդի վստահության քվեն, որ այդ թեմաները փակվեն»,- ընդգծեց վարչապետը:

«Մեծ տապալում է հասունանում». քաղաքագետ

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ուրցաձորի համայնքապետի արված հայտարարությանը, թե Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն նրան հորդորել է հրաժարական ներկայացնել:

«Կարծում եմ, եթե այդպիսի հայտարարություն է եղել հրապարակային, մեր իրավապահ մարմինները լսել են, եթե կա այդտեղ որևէ բան հետաքննելու, կարող են հետաքննել: Մենք այդպիսի դեպքեր ունեցել ենք, երբ փակուղային իրավիճակ է եղել, կառավարությունը խորհրդակցության է հրավիրել համայնքի ղեկավարին ու փորձել նրա պատկերացումները լսել, թե ինչպես դուրս գալ այդ իրավիճակից»,- ասաց նա:

ՀՀ վարչապետը նշեց, որ, եթե քաղաքացիները դժգոհ են որևէ պաշտոնյայից, ապա պաշտոնյաները պետք է անեն հետևություն, և աշխատեն իրենց վրա, որպեսզի համապատասխանեն այն սպասումներին, որ ունեն ՀՀ քաղաքացիները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА