o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոյեմբերից շրջանառության մեջ կդրվեն հայկական նոր թղթադրամները

01.10.2018 09:14 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերից շրջանառության մեջ կդրվեն հայկական նոր թղթադրամները

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ասաց, որ  դրամի 25 ամյակի կապակցությամբ ,նոյեմբեր ամսվանից շրջանառության մեջ կդրվեն հայկական նոր թղթադրամների մի մասը։

Չորս «հայկական» ընկերություններ ընդգրկվել են Ռուսաստանի խոշորագույն ընկերությունների ցուցակում

«Որոշակի տեխնիկական խնդիրներ ունենք, եթե հասցնենք ամբողջությամբ կներդնենք, եթե՝ ոչ, ապա երկրորդ մասը շրջանառության մեջ կդնենք հաջորդ տարվանից»,- հավելեց Ջավադյանը:

1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա Պարույր Սևակի պատկերն է, 2000-ը Տիգրան Պետրոսյանի պատկերով է, 5000-ը` Վիլյամ Սարոյանի, 10000-ը` Կոմիտասի, 20000-ը` Հովհաննես Այվազովսկու, 50000-ը` Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Թղթադրամների դիմերեսին նրանց դիմապատկերն է, պատկերներ ու խորհրդանիշներ նրանց ստեղծագործություններից, իսկ դարձերսին` հատված հուշարձանից, նրանց նվիրված թանգարաններից և շենք-շինություններից:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА