ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մանոն» օպերայի հայաստանյան պրեմիերայի համար Ա․ Ժագարսը Երևանում է իր ողջ ստեղծագործական կազմով

29.09.2018 14:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
«Մանոն» օպերայի հայաստանյան պրեմիերայի համար Ա․ Ժագարսը Երևանում է իր ողջ ստեղծագործական կազմով

Հոկտեմբերի 7-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր Մասնեի «ՄԱՆՈՆ» օպերայի բեմադրության հայաստանյան պրեմիերան, իսկ Գալա ներկայացումը նախատեսված է հոկտեմբերի 10-ին։

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բալետի արտիստ Վահագն Մարգարյանի բուժմանն աջակցելու նպատակով հաշվեհամար է բացվել

«ՄԱՆՈՆԻ» հայաստանյան բեմադրությունն իրականացնելու նպատակով թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, մաեստրո Կ․Օրբելյանի հրավերով  բեմադրիչ Անդրեյս Ժագարսը Երևանում աշխատանքներն իրականացրել է իր ամբողջ ստեղծագործական անձնակազմով, որում ներգրաված են աշխարհի տարբեր երկրներից լավագույն հագուստի դիզայներները, բեմական նկարիչները և լուսային ձևավորողները։ Ռուսաստանից Հայաստան են բերվել ներկայացման բոլոր դեկորները։

Մասնեի «ՄԱՆՈՆ» օպերայի համաշխարհային պրեմիերան կայացել է 1884 թ․ հունվարի 19-ին Փարիզի «Օպերա կոմիկ» թատրոնում։
Հայաստանում «ՄԱՆՈՆԸ» կներկայացվի ճանաչված դերասան և օպերային ռեժիսոր Անդրեյս Ժագարսի բեմադրությամբ։

Ա․ Ժագարսի այս բացառիկ բեմադրությունը, որն արդեն արժանացել է երաժշտական քննադատների բարձր գնահատականին, Մոսկվայի Ստանիսլավսկու և Նեմիրովիչ Դանչենկոյի անվան ակադեմիական երաժշտական թատրոնում առաջին անգամ ներկայացվել է 2016 թ․ հունվարի 29-ին։ Ներկայացման գլխավոր դերակատարներից է եղել Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչ, աշխարհի հեղինակավոր բեմերում պահանջված արտիստ, տենոր Լիպարիտ Ավետիսյանը։ 

Լիպարիտ Ավետիսյանը Ա․Ժագարսի բեմադրությամբ «ՄԱՆՈՆ» օպերայում մարմնավորած Դե Գրիեի դերակերպարի համար 2017 թվականին «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում արժանացել է «Ոսկե դիմակի»։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА