ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրսկի դրամատիկական թատրոնը «զոմբիների» մասին պատմությունով հանդես կգա Գորիսում

29.09.2018 13:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Օրսկի դրամատիկական թատրոնը «զոմբիների» մասին պատմությունով հանդես կգա Գորիսում

«Գորիսը` 2018 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում այսօր՝ սեպտեմբերի 29-ին հանդես կգա Օրսկի Պուշկինի անվան պետական դրամատիկական թատրոնը «Անիրական սեր» ներկայացումով հանդես կգա Գորիսում:

Սա ընդամենը խաղ է․ Զարուհի Փոստանջյանը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին

Ալեքսեյ Սլապովսկու «Անիրական սերը» երիտասարդ հանգուցյալի պատմած պատմություն է 90-ականների մեծահոգության ու պարկշետության մասին: Պատմության կենտրոնում «սիրային եռանկյունին» է, որի մասնակիցները սեփական պատվի պատանդն են: Պատմությունը հեքիաթային ձևով ներկայացնելը պիեսի իրադարձություններին տալիս է անկրկնելի երանգներ, սրում իրավիճակները` հաճախ հասցնելով դրանք անհեթեթության:

Սա զվարճալի պատմություն է տխուր «զոմբիների» մասին, պատմություն այն մարդկանց մասին, ովքեր ի վիճակի են անհավատալի արարքների:

«Անիրական սեր» ներկայացումը շարունակական խաղ է, որի ընթացքում զվարճանքը փոխարինվում է կարոտով, իսկ պարզունակությունը ողբերգության է վերածվում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА