ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գոհար Գասպարյանը ինձ մուտք շնորհեց դեպի օպերա, Տիգրան Լեւոնյանը` վստահություն»

28.09.2018 18:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Գոհար Գասպարյանը ինձ մուտք շնորհեց դեպի օպերա, Տիգրան Լեւոնյանը` վստահություն»

Օրերս Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշվեց ՀՀ վաստակավոր արտիստ, բարիտոն ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ստեղծագործական գործունեության 50-ամյակը։ Հոբելյարին իրենց կատարումներով շնորհավորելու էին եկել թատրոնի մեներգիչներ Քրիստինե Սահակյանը, Դավիթ Բաբայանցը, Տիգրան Կոնինյանը, Ռոզա Հովսեփյանը։ Իսկ Կոնցերտմայստերը՝ Զարուհի Թոփչյանն էր։ Հանդիսության ընթացքում կատարումներով հանդես եկավ նաեւ հոբելյանը, հնչեցին հայկական եւ արևմտաեվրոպական երգեր, ռոմանսներ եւ տեսարան օպերայից։

ՀՀԿ hայտնի քառյակին չեն զանգել, բայց նրանցից մեկը զանգել է ՔՊ-ին

Թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանն ընթերցեց հոբելյարին ուղղված Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն,  մաեստրո Կոնստանտին Օրբելյանի շնորհավորական ուղերձը. «Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Կոնստանտին Սիմոնյանն արդեն 50 տարի է իր արտիստական փայլուն կարողություններով մշտապես բարձր է պահում մեր Թատրոնի անունը ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս: Կեսդարյա բեղուն գործունեության ընթացքում Կ.Սիմոնյանը մարմնավորել է ավելի քան 40 դերակերպար, որոնցից 24-ում հանդես է եկել որպես գլխավոր դերակատար: Արտիստը մշտապես կարևորել է նաեւնոր սերնդի երգիչներին իր փորձն ու գիտելիքները փոխանցելու գործը: Կ.Սիմոնյանի սաներն այսօր մեր Թատրոնի առաջնակարգ արտիստների շարքում են՝ փոխանցելով իրենց ուսուցչից ստացած արտիստական վարպետությունը: Շնորհավորում ենք Կ.Սիմոնյանին ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ ցանկանալով առողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ եւ նորանոր ձեռքբերումներ՝ ի փառս մեր օպերային արվեստի զարգացման»,- ասված էր մաեստրոյոի շնորհավորական ուղերձում:

«Այլանդակ բառապաշարի տեր «կանայք» են ծնում պոտենցյալ մարդասպանների»

Երեկոյի ընթացքում հոբելյարը հյուրերին վստահեցրեց, որ 74 տարեկանում 30 տարեկանի սիրտ ունի, ապա մտովի հանդիսականին իր հետ տարավ անցյալ ու մտաբերեց իր կյանքի մի քանի հետաքրքիր դրվագներ, չմոռանալով նաեւ ոլորտի երեւելիներին, որոնք ճանապարհ են հարթել իր համար. «Ազգային օպերային թատրոնում` Տիգրան Լեւոնյանի օրոք, ես վերելք ապրեցի, որովհետեւ նա ավագ եղբոր նման իր տաղանդն ու շնորքը փոխանցեց ինձ ու վստահություն մտցրեց իմ մեջ, նույնիսկ` այն դերերգերում, որոնք իմ ձայնի համար չէր, օրինակ` «Արշակ 2-րդում»`Արշակի դերերգը, Օթելլոյում` Յագոյի… Տիգրան Լեւոնյանը կարողացավ իմ մեջ դնել այդ բջիջը, զարգացրեց , եւ իմ փոքրիկ համեստ տեղն ունեցա այս թատրոնում: Գոհար Գասպարյանը «Արշակ 2-րդ» օպերայում ինձ մուտք շնորհեց, Տիգրան Լեւոնյանը` վստահություն: Որպես օպերային երգիչ ես կայացա Տիգրան Լեւոնյանի, Յուրի Դավթյանի, Հակոբ Ոսկանյանի, Սուրեն Չալիկյանի եւ շատերի շնորհիվ: Երբեք չէի մտածի, որ նույն բեմում կհայտնվեմ լեգենդար անունների կողքին, ելույթ կունենամ նրանց հետ, նույնիսկ ընկեր կլինել: Երբեք չէի մտածում, որ երգչախմբի համեստ երգիչս մի օր բեմ կբարձրանամ հայ եւ ոչ միայն, մեծանուն արտիստների հետ: 1947 թվականին, երբ ես առաջին անգամ հանդես եկա Արշակ 2-րդ օպերայում Արշակի դերով, այդ օրը լեգենդար Գոհար Գասպարյանի վերջին ելույթն էր Օլիմպիայի դերում: Այդ օրը Գոհար Գասպարյանն այսպես ասած իր մայրական կամ մեծ քրոջ իրավունքով, շնորհեց ինձ այդ պարգեւը եւ շնորհակալություն հայտնելով հեռացավ բեմից, որպես օպերային երգչուհի ու շարունակեց իր գործունեությունը որպես սովորական կամերային երգչուհի: Կյանքն ինձ նման ընծաներ շատ է նվիրել` Արշավիր Կարապետյան, Վահան Միրաքյան, Տիգրան Լեւոնյան, Դավիթ Պողոսյան լեգենդար  անուններ, որոնք ինձ համար ուսուցիչ են եղել: Հայաստանը փոքր երկիր է,  բայց շատ մեծ երգիչներ ունենք: Այսօր էլ մեր թատրոնում այդ ավանդույթը շարունակվում է, մեր երիտասարդ երգիչները ամենապահանջված հյուրերն են աշխարհի հեղինակավոր թատրոններում, սկսած Մետրոպոլիտենից մինչեւ Քովեն գարդեն»:

«Գիժ անտերը»` նոր քաղաքային իշխանության խոսելաոճի էտալոն

Ի դեպ, Հայաստանի համար ճգնաժամային` մութ ու ցուրտ տարիներին օպերային թատրոնում Կոնստանտին Սիմոնյանն իր ուսերի վրա կրեց թատրոնի գրեթե բոլոր դերերը ներկայացնելու պարտականությունը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ ՏԻԳՐԱՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА