ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

28.09.2018 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԿԱՐՃ ՄԻԱՑՈՒՄ (ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՖԱԶԻ ԵՂԲՈՐԸ ԲՀԿ-Ի ՀԱՄԱՐ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔ ԲԱԺԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԿԸՀ-ից հայտնում են, որ ավագանու ընտրությանը ԲՀԿ-ի «ֆազն» ու «նոլը» ընենցա խառնվել, որ «դուգա» ա տվել, ու հիմի ուզում են կալանատանը հողանցում անեն:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՊԱՀԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ (ՆԻԿՈԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՎԵՀԱՓԱՌԻ ԴԵՄ ԱԿՑԻԱՆԵՐԸ ՉՍԱՍՏԵԼՈՒ, ԲԱՅՑ ԱՄՆ-ՈՒՄ ՆՐԱ ՀԵՏ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԱՂՈԹԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Ներսում սատանա, դրսում քահանա…

 

ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ (ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԻՑ ԶՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Նիկոլն ինչ գիտի` ֆուտբոլն ինչ ա…

 

ՄՈՆՈ, ԿԱՄ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՍԱՑՎԱԾՔ (ՔՈՉԱՐՅԱՆԸ ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻՆ ԴԱՏԻ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱԱԾլեզուն որ միանում ա, ուղեղն անմիջապես անջատվում ա:

 

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ (ՎԵՐՋԻՆԻՍ ԴԱՏԻ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Մի դատիր, որ չդատվես…

 

ԱՆՈՐՍԱԼԻ ՋՈ (ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ` ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ)

Հայաստանի իշխանությունները ցանկություն ունեն Միքայել Հարությունյանին ձերբակալելու, բայց հնարավորություն չունեն, իսկ ռուսական իշխանությունները հնարավորություն ունեն, բայց ցանկություն չունեն:

 

ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ (ԱԱԾ-Ի ՏՆՕՐԵՆԻ` «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ»

– Աչքդ ուրիշի ունեցվածքին մի՛ դիր…

 

ԹՈՂ ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ

ԿԸՀ-ից հայտնում են, որ չնայած «Լույս» դաշինքը ավագանու անդամ դառնալու համար սահմանված տոկոսները չի հավաքել, բայց, այնուամենայնիվ, ավագանի կտանեն, որպես «Իմ քայլի» եւ ԲՀԿ-ի համար մոմ բռնող:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА