o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅՍ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԿԲԵՐԵՆ ՆԱԵՎ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ»

28.09.2018 21:30 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
«ԱՅՍ ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ԿԲԵՐԵՆ ՆԱԵՎ ԱՅԼ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ»

Տեւական ժամանակ է, ինչ Հայաստանի սպառողական շուկայում միրգ-բանջարեղենը, ինչպես ժողովուրդն է ասում, վաճառվում է «կրակի գնով»: Սա էլ այն դեպքում, երբ գյուղատնտեսական մթերքի առատ սեզոնն է: Ու այդպես էլ պաշտոնական կառույցներից չեղավ սպառիչ բացատրություն, թե՝ ինչո՞ւ:

ԵՏՄ օրենսդրության ոտնահարում հայաստանյան պետական կառույցի «դաբրոյով»

 

Թանկացումների շարան

Շատերը այս ամենը կապում են արտահանման ծավալների մեծացման հետ, երբ ներքին շուկայում գրանցվում է տվյալ ապրանքների դեֆիցիտ, որի արդյունքում էլ տեղի է ունենում գնաճ: Այս հանգամանքը հասարակական մի շարք կազմակերպություններ բազմիցս քննդատել են՝ նշելով, որ կառավարությունը պետք է այնպիսի ծրագիր մշակի, որով հնարավոր կլինի նախ բավարարել ներքին շուկայի պահանջը, այնուհետեւ՝ կազմակերպել արտահանումը: Մյուս կողմից էլ կարծիքներ են հնչում, որ լոլիկը, որի գներն այս օրերին շարունակում են ֆանտաստիկ ճախրանքները, մեծ ծավալով չի արտահանվել, պարզապես մարդիկ սկսել են քիչ մշակել, իսկ մշակողներն էլ՝ բավարար քանակի բերք չեն ստացել: Երրորդ բացատրությունը կապվում է ոռոգման ջրի հետ, եւ այսպես շարունակ: Կարճ ասած այն, որ հատկապես գյուղմթերքների շուկայում թանկացումներն էական են, օրերս ֆիքսեց նաեւ պաշտոնական վիճակագրությունը՝ բանջարեղենն օգոստոսին՝ անցած օգոստոսի հետ համեմատած թանկացել է 23.2 տոկոսով, կարտոֆիլը՝ 28.2: Սակայն դրանով ամեն ինչ չի սահմանափակվում: Հացը թանկացել է 1.2 տոկոսով, եւ այս ուղղությամբ թանկացումներ դեռ սպասվում են: Տավարի միսը թանկացել է 20.4 տոկոսով, եւ, հաշվի առնելով կերի սակավությունը, այս ուղղությամբ եւս ծանր վիճակ դեռ կլինի: Ձկնեղենը թանկացել է 7.5, կաթը՝ 3.6, կարագը՝ 26.4, մարգարինն ու բուսական յուղերը՝ 4.2 տոկոսով եւ այդպես շարունակ: Այսինքն՝ հիմնականում առաջին անհրաժեշտության սննդամթերքի տեսակները, որոնք նաեւ օգտագործվում են այլ տեսակների արտադրությունում, էապես թանկացել են, ինչն ակնարկում է նաեւ վերամշակման ապրանքախմբերում սպասվող թանկացումների մասին:

«Ամիսներ շարունակ ասել ենք, որ անասնակեր չկա»

Ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ ՀՐԱՉ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում փաստեց, որ այս թանկացումներից չպետք է զարմանալ, քանի որ սպասելի էր. «Տարիներ շարունակ ասել ենք, որ լոլիկի ցեց կա, բայց Գյուղատնտեսության նախարարությունը մատը մատին չի տվել: Մարդիկ լոլիկ են մշակում, բայց ցեցի պատճառով բերք չեն ստանում, հիմա ի՞նչ եք ուզում: Կամ մսի թանկացման հետ կապված ամիսներ շարունակ ասել ենք, որ անասնակեր չկա, կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ դրսից անասնակեր ներկրելու համար, որպեսզի մարդիկ անասուններին չմորթեն, բայց ի՞նչ արեց կառավարությունը` ոչինչ: Ահա այս ամենի արդյունքում էլ ունենք այն, ինչ ունենք, այլ բան սպասել պետք չէր»:

Ըստ մեր զրուցակցի, չպետք է հույսեր փայփայել, թե աշնան վերջին կամ ձմռան սկզբին գյուղմթերքի գները կարող են նվազել, տեղի կունենա հակառակը` եղած գներին մի քանի դրամ էլ կավելանա, քանի որ կառավարությունը ժամանակին ոչինչ չի արել՝ թանկացումների դեմն առնելու համար. «Այս թանկացումները կբերեն նաեւ այլ ապրանքների գների բարձրացման, որովհետեւ չի կարող, օրինակ, միսը թանկանալ, բայց կաթնամթերքի գինը նույնը մնալ»:

«Այսպես որ գնա, գյուղատնտեսության վրա կարելի է խաչ քաշել» (Տեսանյութ)

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳԱՐՅԱՆԻ խոսքով` գյուղմթերքի թանկացման հիմնական պատճառը սակավությունն է. «Ամռան սեզոնին մենք իրոք ականատես եղանք թանկացումների, գյուղմթերքի գները տատանվում էին, եթե հիշում եք՝ ձմերուկը սկզբում թանկ էր, հետո՝ էժանացավ, այնուհետեւ՝ կրկին թանկացավ: Նույնն էլ մյուս մթերքների մասով էր: Այստեղ պետք է քայլեր ձեռնարկվեին՝ հավասարակշռությունը պահպանելու համար, որպեսզի գները սպառողին այդքան էլ վնաս չտային»: Նա նկատեց, որ այս տարի գյուղմթերքի գների վրա ազդեց նաեւ ոռոգման ջրի հետ կապված խնդիրները` գյուղացին կանգնած էր իր այգին ջրելու խնդրի առջեւ:

Ըստ Կ.Չիլինգարյանի, դժվար է գուշակել, թե ինչ կլինի այդ թանակցումների հետեւանքը, այսինքն` սպառողական մյուս ապրանքները եւս կթանկանան,  թե` ոչ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА