ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻԳՈՒՑԵ, ՄԱՆԴԵԼԱՆ ՍԽԱԼ ԷՐ, ԻՍԿ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ՃԻՇՏ...

28.09.2018 21:10 ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ՄԻԳՈՒՑԵ, ՄԱՆԴԵԼԱՆ ՍԽԱԼ ԷՐ, ԻՍԿ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ՃԻՇՏ...

Քանի որ շատերը ոգեւորվել են Փաշինյանի արտահայտած մտքերից, եւ ավելի շատերը չեն ճանաչում Մանդելայի արած գործերն ու չեն էլ պատկերացնում, թե ինչ տարբեր են գործնականում Փաշինյանն ու Մանդելան, բերեմ մի քանի ակնհայտ տարբերությունների օրինակներ:

Երբեք չեմ քվեարկի ապագաղափարական կամ գաղափարն ուրացած գործչի օգտին

Նելսոն Մանդելան իշխանության եկավ ժողովրդավարական ընտրություններով 1994 թվականին, իսկ մինչ այդ, Մանդելան 27 տարի բանտում էր անցկացրել: Հարավային Աֆրիկայում երկար տարիներ իշխում էր Ապարտեիդի ռեժիմը, որի պայմաններում երկրի բնակչության մեծամասնությունը հանդիսացող սեւամորթները տարատեսակ ճնշումների էին ենթարկվում իշխող սպիտակամորթների կողմից: Ի դեպ, շատ հետաքրքիր զուգադիպությամբ Մահաթմա Գանդին իր իրավապաշտպան գործունեությունը երիտասարդ տարիներին սկսել է հենց Հարավային Աֆրիկայում 1900-ականների սկզբին: Նելսոն Մանդելան, բանտում անցկացնելով 27 տարի, 1990 թվականին ազատվեց բանտից գործող նախագահ Ֆրեդերիկ դե Կլերկի կողմից: Դե Կլերկն ու Մանդելան շուրջ 4 տարի միասին բանակցում էին երկրում սեւամորթների եւ սպիտակամորթների հաշտեցման ծրագրի շուրջ: Վերջիվերջո 1994 թ.-ին Մանդելայի եւ դե Կլերկի բանակցությունները տվեցին այդքան սպասված արդյունքներն, ու Հարավային Աֆրիկայում առաջին անգամ սեւամորթներն ու սպիտակամորթները հնարավորություն ստացան հավասարապես իրացնել իրենց ընտրական իրավունքը: Արդյունքում Մանդելան ընտրվեց ՀԱՀ-ի նախագահի պաշտոնում եւ դարձավ ՀԱՀ-ի պատմության մեջ առաջին սեւամորթ նախագահը:

Ի տարբերություն Փաշինյանի` Մանդելան ընտրությունները չհաղթեց «սեւ-սպիտակի» քաղաքականությամբ:

Ի տարբերություն Փաշինյանի` Մանդելան հրապարակային չսպառնաց նախկին իշխանություններին, այլ հակառակը` ընտրվելով նախագահի պաշտոնում` հավաքեց իր աշխատակազմի բոլոր սպիտակամորթ աշխատողներին (այդ ժամանակ բոլորն էին սպիտակամորթ) եւ խնդրեց, որպեսզի նրանք շարունակեն ծառայել ՀԱՀ-ին: Նույնը նա արեց կառավարության միջին եւ ցածր օղակի աշխատակիցների պարագայում ինչը Փաշինյանի դեպքում խիստ տարբեր է:

Ի տարբերություն Փաշինյանի` Մանդելան հասարակության շրջանում «հեղափոխական-հակահեղափոխական» մակարդակի անտագոնիզմի ու նախկինների վերադառնալու վախի վրա իշխանություն չպահեց եւ ոչ մեկին ասֆալտներին պառկեցնելու եւ պատեպատ տալու կոչեր չարեց:

ԼԻԲԵՐԱԼ ՌԵՎԱՆՇ ՔՍԱՆ ՏԱՐԻ ԱՆՑ

Ի տարբերություն Փաշինյանի` Մանդելան երբեք չասաց «վենդետա չի լինելու», բայց ՀԱՀ-ում վենդետաներ ու հակառակորդներին բռնել բաց թողնելու արշավ տեղի չունեցավ:

Վերջիվերջո, ի տարբերություն Փաշինյանի, Մանդելան երբեք «միտինգային ժողովրդավարության» գայթակղությանը չտրվեց եւ երկրում իր իշխանության տարիներին ստեղծեց իրական ժողովրդավարական կարգեր, իսկ իրեն նախորդած նախագահ դե Կլերկի նկատմամբ որեւէ հետապնդում չսկսեց` չնայած նրան, որ դե Կլերկի կառավարությունն ուղղակիորեն ոչնչացրել էր ՀԱՀ-ում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները եւ սպանել ավելի շատ մարդ, քան երբեւէ ՀՀ-ում սպանվել են` ներառյալ հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը: Դե Կլերկին Մանդելան չհետապնդեց ոչ թե նրա համար, որ դե Կլերկը հանցանք չէր գործել, կամ որ Մանդելան ներեց նրան, այլ այն պարզ պատճառով, որ խաղաղություն եւ հաշտություն ստեղծելուն դա ուղղակի հակասում էր:

Հ.Գ.- Միգուցե, Մանդելան սխալ էր, իսկ Փաշինյանը` ճիշտ, բայց խնդրում եմ, երբեք մի համեմատեք անհամեմատելին, առավել եւս մի համեմատեք երկու տարբեր մարդկանց, երբ գոնե մեկի կյանքի մասին տարրական գիտելիքներ չունեք: Իսկ Փաշինյանը թող շարունակի մեր երկիրը եւ իրեն դրսում ներկայացնել այնպես ինչպես ուզում է, միեւնույնն է, աշխարհը շատ լավ հասկանում է այն, ինչ Հայաստանում չեն հասկանում շատ-շատերը:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА