o C     16. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արդյո՞ք օրենքը թույլ է տալիս վաճառողին որոշել ապրանքի գին

27.09.2018 20:23 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արդյո՞ք օրենքը թույլ է տալիս վաճառողին որոշել ապրանքի գին

Որևէ մեկի համար նորություն չէ, որ բացառապես նույն ապրանքը Երևանի ծայրամասային թաղամասների խանութներում այլ գին ունի, Կենտրոնում՝ այլ։ Զարմանալին այն չէ, որ դա արդեն վաղուց նորություն չէ, այլ այն, որ մարդիկ դա համարում են օրինաչափ և այլ կերպ չեն էլ պատկերացնում։ Հաճախ լսել ենք Կենտրոնի բնակիչներից <<դե, մեզ մոտ ամեն ինչն էլ թանկ ա>> արտահայտությունը  Եվ <<մեզ մոտը>> ոչ թե որևէ մարզ է, այլ մեգապոլիս համարվելուց բավականին հեռու գտնվող Երևանի մեկ այլ թաղամաս, որը մի քիչ մոտ է, ասենք, Օպերային։ Ականատես ենք եղել, ինչպես են կենտրոնի բնակիչները հատկապես միրգ և բանջարեղեն գնելու համար այցելում ծայրամասերում գտնվող որևէ տոնավաճառ։

Ռուսաստանում ուժի մեջ է մտել ժամանակավոր կացության թույլտվության դյուրացված կարգը

Լավ, սա չգրված օրե՞նք է, թե <<կենտրոնամետ>>  հակում ունեցող մարդկանց քաղքենիական դրվածք։ Ինչու՞ օրինակ ՝ Մոսկովյան փողոցում՝  ՊՀԹ-ի հարևանությամբ գտնվող կրպակում ծխախոտը տուփի վրա գրված գնից 50 դրամ թանկ արժե։ Վաճառողի սպառիչ պատասխանն էր․ <<Իմ մոտ մի քիչ թանկ ա>>։ Արդյո՞ք օրենքը թույլ է տալիս վաճառողին որոշել ապրանքի գինը։

Հրանտ ԱՎագյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА