o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեր բարին ու առավելը տեսնելու փոխարեն, աչք ենք գցում օտարներին

27.09.2018 20:07 ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
Մեր բարին ու առավելը տեսնելու փոխարեն, աչք ենք գցում օտարներին

1700 տարի առաջ ժամանակը, պայմանները և հայի հոգեկերտվածքը համընկան Քրիստոս աստծո քարոզին, և մենք, հոգևոր արժեքներին հետևելով, պետականորեն քրիստոնյա դարձանք։ Քրիստոնեությանը պետական դիրք շնորհեցինք, բայց արդյո՞ք կարողացանք մեր պետությունը քրիստոնեական հիմքերի վրա պահել։ Արդյոք գիտեի՞ն մեր պապերը, որ քրիստոնյա ճանապարհ ընտրելով՝ ժամանակ առ ժամանակ թանկ վճարներ են սերունդները տալու դրա դիմաց։ Չընկրկեցինք թանկ վճարելիս, հավատացինք մեր հավատին։

Մեր օրերում չի փոխվել թշնամին, փոխվել է միայն կերպարանքն ու իր նպատակին հասնելու միջոցը։ Դավանափոխություն պարտադրող 5-րդ  դարի պարսիկից  քիչ է տարբերվում դռները թակող, բարեհամբույր ժպիտով ներկայացող աղանդավորը։ Ողջամիտ մարդը այդ անհաղորդ հայացքով ու այդպես էլ դուռը երեսին շրխկացնելուց չվիրավորվող մարդուն նայելիս մի բան է մտածում՝ տեսնես ի՞նչ կերպարանք ունի սրա աստվածը։ Եվ եթե հիմք ընդունենք ամերիկացի փիլիսոփա Էմերսոնի այն միտքը, թե <<մարդակերների աստվածը կլինի մարդակեր, խաչակիրներինը՝ խաչակիր, վաճառականներինը՝ վաճառական>>, ապա պետք է համարենք, որ երբեմն-երբեմն դուռս թակող աղանդավորի աստվածն աղանդավոր է։

Վերջիվերջո, ինչու՞ չենք կարողանում պետությունը  լիովին քրիստոնեացնել։ Պատճառը թերևս այն է, որ մենք մեր հոգևոր արժեքներն ու խորհուրդները գնահատելուց առավել սիրում ենք թմբկահարել։ Մեր ունեցած բարին ու առավելը տեսնելու փոխարեն, աչք ենք գցում օտարներին, նրանցից օրինակ վերցնում՝ չգիտակցելով, որ վտանգի ենք ենթարկում մեր հոգևոր արմատները։

Պապս այնպես տպավորիչ վախով էր պատմում, որ խորհրդային տարիներին Խնձորեսկի հնամենի եկեղեցին կոլխոզի պահեստ էին դարձրել։ Պապիս խոսքերը  հիշեցի, երբ Մայր Աթոռի բակում բանը հասավ հայհոյանքի։ Երկու դեպքում էլ անձերի խնդիր չկա։ Միայն հիշեցի, թե ինչպես էի շունչս պահած կարդում <<BBC>> լրատվականի հոդվածը ՝ <<Աշխարհում առաջին քրիստոնյա պետության սիմվոլներն ու լեգենդները>> վերնագրով․

<<Մայրաքաղաք Երևանից արևմուտք գտնվում է Վաղարշապատը՝ երկրի  հոգևոր և մշակութային կենտրոնը, երկրի հոգևոր կապիտալը։ Սուրբ Գայանե վանքը, կառուցվել է 630թ․ և ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում>>։

 

Հրանտ Ավագյան

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА