ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է պրեմիում դասի նոր "Պրիվիլեգիա" մասնաճյուղը

27.09.2018 13:26 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է պրեմիում դասի նոր

Հայաստանում պրեմիում բիզնեսի զարգացման և պրեմիում ծառայությունների փաթեթատերերի ավելի մեծ զանգվածին բանկային ծառայությունների տրամադրման նպատակով 17.09.2018 թ.-ից սկսել է գործել ՎՏԲ-Հայաստան Բանկի թվով երկրորդ պրեմիում դասի մասնաճյուղը՝ նոր "Պրիվիլեգիա" մասնաճյուղը: Մասնաճյուղը տեղակայված է Երևանի հենց սրտում՝ Կասկադի և Օպերայի և բալետի թատրոնի հարևանությամբ Մոսկովյան 35 հասցեում (Բանկի գլխամասային գրասենյակի գլխավոր մուտքի ձախ կողմում):

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հատուկ VTB-Transfer քարտ արտերկրից դրամական փոխանցումներ ստանալու համար, առանց մասնաճյուղ այցելելու անհրաժեշտության

Նոր ժամանակակից եւ ընդարձակ “Պրիվիլեգիա” մասնաճյուղում տրամադրում են հետևյալ ծառայությունները՝

  • Արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների և ծառայությունների լայն ընտրանի,
  • Ներդրումային և բրոկերային ծառայություններ,
  • <ընտանեկան մասնաճյուղ>՝ հաճախորդի նաև ընտանիքի անդամների անհատական սպասարկում՝ ընտանեկան անհատական մենեջերների կողմից,
  • World Black Edition պրեմիում դասի բանկային քարտերի ձևակերպում և սպասարկում,
  • Լրացուցիչ ծառայությունների անվճար միացում՝ ՍՄՍ-, Ինտերներ- և Մոբայլ բանկ,
  • Ճանապարհորդության ապահովագրություն,
  • Օդանավակայանների ավելի քան 600 ՎԻՊ-գոտիներ անվճար մուտք՝ քարտով նվազագույն անկանխիկ շրջանառություն ապահովելու դեպքում,
  • ՎՏԲ Խմբի ԱՊՀ երկրների ավելի քան 15,000 բանկոմատներից անվճար կանխիկացման հնարավորություն,
  • Արձակուրդների և ճանապարհորդությունների ընթացքում դեպոզիտար պահատուփերում արժեքների անվտանգ պահպանություն,
  • Կոնսյերժ ծառայություններ:

Անհատական մենեջերները յուրաքանչյուր հաճախորդին կցուցաբերեն հատուկ բարձրակարգ մոտեցում՝ ապահովելով հարմարավետ և որակյալ սպասարկում:

Մեր "Պրիվիլեգիա" մասնաճյուղի հարմարավետ միջավայրում հաճախորդները կկարողանան ոչ միայն բավարարել իրենց ֆինանսական պահանջմունքները, այլ նաև հարմարավետ անցկացնել գործնական հանդիպում կամ պարզապես հանգստանալ մեկ գավաթ սուրճի շուրջ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել (+374 10) 60-60-90 հեռախոսահամարով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА