o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կասեցվել է պաղպաղակի, պանրի եւ ջրի արտադրամասերի գործունեությունը. ՍԱՊԾ

27.09.2018 12:20 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Կասեցվել է պաղպաղակի, պանրի եւ ջրի արտադրամասերի գործունեությունը. ՍԱՊԾ

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի կողմից «Արմսվիթ» ՍՊԸ-ի քաղցրավենիքի, շոկոլադի եւ Ա/Ձ Սամվել Բալոյանին պատկանող պանրի արտադրամասերում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են վտանգավոր սննդամթերքի թողարկումներ:

Ստուգումներ «Սիթի», «Պարմա» և «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ներում. կասեցվել է որոշ աղցանների արտադրությունը

ՍԱՊԾ-ից հայտնում են, որ «Արմսվիթ» ՍՊԸ-ի «Ֆանտազիա» վանիլային արտադրատեսակի (պաղպաղակ) նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ եւ ՄԱՖԱՄ, «Կիկի-Վիկի» շոկոլադային արտադրատեսակի (պաղպաղակ) նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ, «Այսբերգ» վանիլային ջնարակապատ արտադրատեսակի (պաղպաղակ) նմուշները մանրէաբանական ԱՑԽՄ, իսկ Ա/Ձ Սամվել Բալոյանի պանրի արտադրամասի «Չանախ» տեսակի փորձանմուշները ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված պահանջներին:

Ա/Ձ Սամվել Բալոյան եւ «Արմսվիթ» ՍՊԸ արտադրական առանձին գործառույթները կասեցվել են:

Տեսչական մարմինը ստուգում է իրականացրել նաեւ «ԷՎՐԻ-ԴԵՅ» ՓԲԸ-ին պատկանող խմելու ջրի արտադրամասերում եւ պարզել, որ խմելու ջրի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ, թողարկվող արտադրանքը՝ շշալցված «Բյուրեղ» ապրանքանիշի խմելու աղբյուրի ջուրը, չի ունեցել որակն ու անվտանգությունը հիմնավորող փաստաթուղթ:

Կասեցվել է «Էվրի-Դեյ» ՓԲԸ-ի արտադրական գործունեությունը:

Իսկ «Սիսիանի հաց» ՍՊԸ-ում վերացվել են նախկինում հայտնաբերված խախտումները եւ տեսչական մարմինը թույլատրել է վերսկսել աշխատանքը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА