o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԿԱՌԱՋԱԴՐԵ՞Ն

26.09.2018 23:00 ՔՐԵԱԿԱՆ
ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԿԱՌԱՋԱԴՐԵ՞Ն

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը հրավիրվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն է: Նույն տեղեկության համաձայն` գեներալին մի քանի ժամ հարցաքննել են, թեպետ դեռեւս մեղադրանք չի առաջադրվել: Սակայն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը չի բացառում, որ 7-օրյա ժամկետում հնարավոր է նաեւ մեղադրանք առաջադրվի: Իսկ թե ինչու փաստաբանը նման մտավախություն ունի, պարոն Սաֆարյանը մանրամասնեց.

Գրիգորյանի գործով այսօր տեղի է ունենում տոտալ խոշտանգում. Լեւոն Բաղդասարյան

- Երանոսյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է որպես կասկածյալ եւ բաց է թողնվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

- Ո՞ր գործի շրջանակներում է Երանոսյանը ներգրավվել որպես կասկածյալ:

- Երանոսյանը կասկածվում է  Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը: Մասնավորապես՝ 2018թ. ապրիլի 16-ին եւ 22-ին հատուկ միջոցներ կիրառելու մեջ` Բաղրամյան պողոտայում` Սահմանադրական դատարանի դիմաց եւ Արցախի պողոտայի սկզբնամասում: Հիմնավորումն այն է, որ պաշտպանյալս մասնակցություն է ունեցել այդ պրոցեսին: Կարող եմ միայն ասել, որ պարոն Երանոսյանը չի համաձայնում այդ կասկածների հետ եւ պնդում է, որ թե՛ իր եւ թե՛ ոստիկանության ողջ գործողություններն օրինաչափ են եղել, եւ կասկածանքի ոչ մի հիմք չի տեսնում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА