o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ԻՐԱՎԻՃԱԿ Է ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

26.09.2018 22:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉ ԻՐԱՎԻՃԱԿ Է ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանից փորձեցինք հետաքրքրվել, թե ի՞նչ կոնկրետ թվերի վրա է հիմնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, որ 20 տոկոսով աճել են անշարժ գույքի վաճառքի տեմպերը ՀՀ-ում: Հիշեցնենք, որ անշարժ գույքի շուկայում հայտնի գործակալություններից մեզ ավելի վաղ տեղեկացրել էին, որ որեւէ էական շարժ չի նկատվում, մասնավորապես՝ ոչ աճել են անշարժ գույքի վաճառքները, ոչ էլ՝ նվազել: Պարոն Պետրոսյանից հետաքրքրվեցինք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած` ի՞նչ դինամիկա է նկատվում անշարժ գույքի շուկայում` վաճառքի առումով: Մեր զրուցակիցը փաստեց.

Ապրանքների վերամշակում, նավթամթերքի վաճառք. Ղազախական ընկերությունները հետաքրքրված են հայկական շուկայով

- Այս պահին ունենք հուլիս ամսվա տվյալները: Ըստ այդմ` անշարժ գույքի շուկայի վերլուծությունը կատարվել է` հիմք ընդունելով 2018 թվականի հուլիս ամսվա ընթացքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների վերաբերյալ տվյալները, անշարժ գույքի առաջարկի շուկայից հավաքագրված տեղեկությունները: 2018 թվականի հուլիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 13731 իրավունքի պետական գրանցման գործարք: 2017թվականի նույն ժամանակահատվածում իրականացվել է 11235 իրավունքի պետական գրանցման գործարք: Երեւան քաղաքում 2018 թվականի հուլիսին անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի առավել բարձր տոկոսաչափն արձանագրվել է Կենտրոն` 20.3 %, իսկ ցածրը` 0.4% Նուբարաշեն վարչական շրջաններում: 2018 թվականին ընդհանուր գործարքների առավել բարձր տոկոսաչափը` 32.8 տոկոս գրանցվել է բնակարանների, իսկ առավել ցածր` 2.2 տոկոս արտադրական նշանակության շինությունների նկատմամբ: Մարզերում ընդհանուր գործարքների առավել բարձր տոկոսաչափը` 40.1 տոկոս գրանցվել է օտարման, իսկ առավել ցածրը` 1.2 տոկոս օրինականացման գործարքների նկատմամբ:

- Իսկ ինչո՞վ եք պայմանավորում այս ցուցանիշները:

- Տարբեր գործոններով է պայմանավորված,  մեկնաբանել մեր իրավասություններից դուրս է: Բայց շատ գործոններ կան, որոնցից մեկը, օրինակ, եկամտահարկի վերադարձն է, մարդկանց սպասումները... Թե կոնկրետ որն է գործել, հստակ չեմ կարող ասել: Պարտադիր չէ, որ անշարժ գույքի գործակալության տվյալները կամ ստատիստիկան համապատասխանի պաշտոնական տվյալներին` մեզ մոտ ողջ հանրապետության շուկան է վերլուծվում: Գործակալությունները իրենց վաճառքների վրա հիմնված են ասում, հետո ոչ բոլորն են չէ անշարժ գույքի գործակալությունների միջոցով բնակարաններ, անշարժ գույք ձեռք բերում. դա պետք է հաշվի առնել:

- Կարո՞ղ եք ասել, ո՞ր մարզերում են առավել շատ անշարժ գույքի վաճառքները գրանցվում:

- Կոտայքի մարզն է անշարժ գույքի վաճառքի առումով առաջին տեղում` Երեւանից հետո: Իսկ, այսպես ասած, ամենապասիվը Վայոց ձորի մարզն է, ինչը պայմանավորված է գույքի քանակներով: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА