o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Եթե մի երկու ամիս էլ չբացահայտեն այդ գաղտնալսումը, ես կասեմ` ինչպես է եղել»

26.09.2018 21:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Եթե մի երկու ամիս էլ չբացահայտեն այդ գաղտնալսումը, ես կասեմ` ինչպես է եղել»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ ՀՀ քաղաքացիներին ուղղված իր ելույթն ավարտեց` ազդարարելով, որ հետայսու Բաղրամյան 26-ի դարպասները կբացվեն: Դրանից հետո վարչապետի նստավայրի դռների առջեւ ծառայություն է իրականացնում Պատվո պահակախումբը, իսկ մարդիկ շրջում են այգում, նկարվում եւ պաթետիկ մեկնաբանություններ թողնում: Մինչդեռ այս իրադարձության իրական նպատակը, որը որակվեց պատմական, կարծես թե, այդքան էլ ռոմանտիկ չէ: Քաղաքական գործիչ, Ազգային անվտանգության նախկին փոխնախարար ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆՆ այս մասին ունի իր տեսակետը: 

Արայիկ Հարությունյանն աշխատավարձ է ստացել «Սորոսի» գրասենյակից. Նարեկ Մալյանը թվեր է հրապարակել

ԾՈՒՂԱԿ` ԸՆԴԴԵՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

– Պարոն Եղիազարյան, ինչպե՞ս եք վերաբերվում, որ Բաղրամյան 26-ի դարպասները բացվեցին ժողովրդի առաջ:

– Նախ ասեմ, որ սա աշխարհում նոր բան չէ, Միացյալ Նահանգներում արդեն 200 տարի է, ինչ այդպես է: Մարդիկ ոչ միայն Սպիտակ տան այգի են մտնում, այլ նաեւ էքսկուրսիաներ են կատարվում շենքով մեկ, եւ ցուցադրվում է ամեն ինչ:  Բայց այստեղ մեկ ուրիշ բան է ակնկալվում. հավանական է, որ այդ նույնը պարտադրվի նաեւ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին, որպեսզի ինքն էլ բաց անի խորհրդարանի դարպասները, որպեսզի ժողովուրդն անկաշկանդ ներս մտնի: Մինչդեռ հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգներում հայտարարեց, որ պետք է անցնեն արագ խորհրդարանական արտահերթ ընտրությունների, եւ  իմ անձնական կարծիքով` այս ամենը կավարտվի, ինչպես կարգալույծ աբեղան իր տարբեր ճիվաղներով շրջապատված մտավ եւ փորձեց Մայր Աթոռի դիվանատունը փակել: Այնպես որ, եթե այս անգամ արտահերթ ընտրությունների հետ կապված ոչինչ չստացվի, Ազգային ժողովի բակում զբոսնող հանգիստ ժողովուրդը կմտնի խորհրդարանի շենք, կգրավի միջանցքները եւ կստեղծի նոր խոչընդոտներ: Այ սրա համար բացեցին Բաղրամյան 26-ը, որպեսզի հետո էլ Ազգային ժողովի դռները բացվեն, ապա` հուսո դռները (հեգնում է, - հեղինակ): Բացի այս, այստեղ մեկ ուրիշ խնդիր էլ ունենք, ի վերջո, մենք պատերազմող երկիր ենք եւ այն երկիրն ենք, որը նախադեպ ունի, երբ պաշտպանված դարպասներից ներս մտան եւ գնդակահարեցին Ազգային ժողովը: Հիմա ի՞նչ է, ԱԱԾ-ի նոր մակարդա՞կ ունենք, որը վստահաբար թույլ չի տա որ նման բան լինի, համենայնդեպս ես դժվարանում եմ պատասխանել:

«Ի՞ՆՉ ԱՍԵՄ, ԿԱՐԵԼԻ Է ԱՄԲՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՈՒԶԱՐԿԵԼ»

– Ի դեպ, առ այսօր ԱԱԾ եւ ՀՔԾ պետերին գաղտնալսած անձը չի հայտնաբերվել, մինչդեռ նրանք փնտրում էին գաղտնալսման սարքը նախ` yerevan.today-ի խմբագրությունում, ապա`  «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:

– Խիստ բացասական: Այս խմբագրությունը մի քիչ խուզարկեցին, հետո այն գրասենյակը, էս արեցին, էն արեցին, ի՞նչ ասեմ, կարելի է ամբողջ Հայաստանը խուզարկել: Բայց եւ այնպես մտածում եմ, որ այստեղ մի քիչ պետք է ավելի օպերատիվ գործեն: Ես, իսկապես, դա ցանկանում եմ արվի, որովհետեւ երիտասարդ տղա է, չեմ ցանկանում, որ կործանվի (նկատի ունի ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին, - հեղինակ): Պետք է ավելի նուրբ գործել, սա լուրջ աշխատանք է, եւ ես բազմիցս կրկնել եմ, որ այս փոքրաթիվ ԱԱԾ-ի զբաղվելը հսկայածավալ աշխատանքներով, հիմարության շարքից է: Ավելին` առաջարկել եմ` ինչ անեն, ինչպես անեն, նույնիսկ ինչպես ֆինանսավորվեն, թող բերեն թոշակի անցածներին, որոնք կյանքի փորձ ունեն, կարող են լուրջ, խորամանակ թշնամու դեմ աշխատել:

– Ամեն դեպքում, կարծում եք այդպես էլ չե՞ն գտնի, թե ով եւ ինչպես է գաղտնալսել ԱԱԾ եւ ՀՔԾ պետերին:

– Իհարկե` ոչ, էդ որն է պարզվել, որ սա էլ պարզվի: Բայց ձեզ խոստանում եմ, եթե մի երկու ամիս էլ չբացահայտեն այդ գաղտալսումը, ես կասեմ` ինչպես է եղել:

«ԵԹԵ ԱԱԾ ՊԵՏՆ ԱՊԱՀՈՎ ՉԷ, ՈՒՐԵՄՆ` ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ ՈՉ ՄԵԿՆ ԱՊԱՀՈՎ ՉԷ»

– ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը տեղափոխվել է բնակվելու կառավարական ամառանոցում: Ի՞նչ կասեք գործադիրի այս որոշման մասին:

– Ես դա չեմ ողջունում, ոչ էլ մոտիվացիան եմ ողջունում, որ ասում են, թե ավելի ապահով կլինի: Եթե ԱԱԾ պետը ապահով չէ, ուրեմն` այս երկրում ոչ մեկն ապահով չէ:

– ԱԱԾ տնօրեն Վանեցյանի դեմ հայց է ներկայացվել, եւ հայցվորը Ռոբերտ Քոչարյանի որդին է` Սեդրակը: Նա պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ եւ հրապարակայնորեն հերքել: Հիշեցնեմ, որ ԱԱԾ տնօրենը երեկ որոշ խմբագրումներ է կատարել` ավելի վաղ Քոչարյանի վերաբերյալ արված հայտարարություններում եւ նշել. «Ես հայտարարեցի 6 միլիոն կաշառքի մասին« հիշո՞ւմ եք (խոսքը Քոչարյանի` 6 միլիոն «կաշառքով» հյուրանոց ձեռք բերելուն է վերաբերում): Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր: Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում ա կատարված»: Ի՞նչ կասեք այս մասին:

Նոյեմբերի 8-ից 10-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված «ՊՈՊՈՒԼԻԶՄԸ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈւԹՅՈւՆԸ․ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԼՈւԾՈւՄՆԵՐ» աշխատաժողովը

– Իմ կարծիքով` այդ տղան շտապել է, չի իմացել` ինչ է խոսում, որովհետեւ կաշառք տալու եւ այդ գումարը վերցնելու մեջ հսկայական սարեր ու ձորեր կան: Ես խորհուրդ եմ տալիս, որ նման հայտարարություններից առաջ չշտապեն: Թող խոսի թեկուզ իր քննչական վարչության պետի հետ, նա լավ խորհուրդներ կտա, որպեսզի հետագայում դատի չտան:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА