o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրականում կարող եմ ասել, որ ընտրություն տեղի չունեցավ»

26.09.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Իրականում կարող եմ ասել, որ ընտրություն տեղի չունեցավ»

Ընտրելու իրավունք ունեցողների ընդամենը 43 տոկոսը մասնակցեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին եւ 81,06 տոկոսով իր ձայնը տվեց «Իմ քայլը» դաշինքին: Եվ շուտով Երեւանի նորընտիր ավագանին էլ, երեւանցիների ընդամենը 1/3-ի ցանկությամբ` քաղաքապետ կընտրի դերասան Հայկ Մարությանին: Ի դեպ, ավագանիում լինելու են «Իմ քայլը» դաշինքից 57 ներկայացուցիչ, իսկ ԲՀԿ-ից ու «Լույս» դաշինքից միասին` 8 ներկայացուցիչ: Ընտրության հետեւանքների մասին «Իրավունքը» զրուցեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

Արթուր Վանեցյանը, որ բերանը բացի, Փաշինյանը կորած է. Գ. Եղիազարյան

«ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ, ՈՐ ՄԻ ՈՒԺ Է ԸՆՏՐՎԵԼ»

– Պարոն Ղազարյան, ինչպե՞ս կգնահատեք ընտրության մասնակցության ցածր մակարդակն ու առհասարակ` քվեարկության արդյունքները:

– Բնական է, որ տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը: Արդեն իսկ այդպիսի գնահատական հնչել է, եւ ես էլ եմ կարծում, որ սա ավելի շատ վստահության հանրաքվե էր Ն. Փաշինյանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոչին: Արդյունքում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, որը կարելի է ե՛ւ հաջողություն համարել, բայց շատ ավելի մեծ պատասխանատվություն է Երեւանի նորընտիր ավագանուն, ինչպես նաեւ քաղաքապետին: Ըստ էության, ստեղծվել է մի իրավիճակ, որ իրականում ընտրության արդյունքում մի ուժ է անցել, եւ եթե օրենքի ուժը չլիներ, որ պարտադիր երեք քաղաքական ուժ պետք է լինի, դուրս է գալիս, որ եթե որպես դաշինք դիտարկեինք երկուսին էլ, ապա «Բարգավաճ Հայաստանը» եւ «Լույսը» չհաղթեցին, մյուս ուժերի մասին էլ չեմ խոսում: Սա նշանակում է, որ ժողովուրդն ընտրություն կատարեց` այլընտրանք չտեսնելով, ինչ-որ մտավախություն ունենալով, թե այլընտրանքը «բոբո» է:

– Նախկին ընդդիմադիրները մեղադրում էին իշխանություններին միապետական կարգեր հաստատելու մեջ: Չե՞ք կարծում, որ իրականում հիմա է ձեւավորվում միակուսակցական, միապետական կարգեր:

– Մի քիչ հեռու գնանք նման գնահատական տալուց, որովհետեւ իրականում մենք 21-րդ դարում ենք ապրում: Իհարկե, դարեր ի վեր եւ մեր օրերում, եթե որեւէ քաղաքական ուժ ճնշող մեծամասնություն է ունենում, առաջին հայացքից լավ է, լեգիտիմության պակաս չկա, բայց փորձը ցույց է տալիս, որ այդպիսի իշխանությունները շատ արագ փոփոխության են ենթարկվում:

«ՕԴ ՈՒ ՋՐԻ ՊԵՍ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ»

– Դուք նշեցիք, որ սա նախեւառաջ Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվեն էր: Այս դեպքում մյուս 11 ուժերի ստացած ձայները համարում եք նրանց տված վստահության քվե՞ն, թե՞ պարզապես վատ քարոզարշավի հետեւանք էր, որ չհաղթահարեցին կամ մի կերպ հաղթահարեցին նվազագույն շեմը:

– Իրականում կարող եմ ասել, որ ընտրություն տեղի չունեցավ: Երեւանցին չգնաց Երեւանի ավագանու ընտրությունների, այլ գնաց Նիկոլ Փաշինյանին «այո» ասելու: Այնպես որ, ընտրություն կլիներ, երբ ռեալ մրցակություն լիներ, բայց մրցակցություն չկար: Այն ամենում, ինչ տեղի ունեցավ, իրական մրցակցությունը բացակայում էր: Քաղաքացիներն այլընտրանք չէին ուզում տեսնել, նրանք չէին ցանկանում այս պահին մի ուժից, ավելի ճիշտ` մեկ անհատից բացի, որը գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ուրիշ մեկին տեսնել:

– Ի դեպ, այսօր ունենք մի իրավիճակ, որ ԲՀԿ-ն կառավարությունում իշխանություն է, Երեւանի ավագանիում էլ` հավանաբար ընդդիմություն, քանի որ միակ այլընտրանքն իշխանությանն իրենք են: Սա քաղաքագիտական որեւէ տրամաբանության մեջ կարո՞ղ է տեղավորվել:

– Մինչեւ բուն ավագանին չանդրադառնա իր նստերին, քաղաքապետ չընտրվի, որոշ ժամանակ չանցնի, եւ այդ ընթացքում չտեսնենք` ով իրեն ինչպես է դրսեւորում, կամ ինչ մոտեցումներով են հանդես գալիս, դժվար է այսօր գնահատականներ հնչեցնել: Բայց, անշուշտ, այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ է ընդդիմության առկայությունը,  ընդ որում` ոչ միայն ավագանիում, այլ` ընդհանրապես քաղաքական դաշտում: Չպետք է կուրորեն մոտենանք այն հանգամանքին, որ այսօր ժողովրդական ալիքն ամեն գնով աջակցում է Նիկոլ Փաշինյանին, ուրեմն` վաղն էլ 99 տոկոս արդյունք ունենալու է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում:

«ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՏԱՊՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԲԵՐԻ ԳԼԽԱՑԱՎԱՆՔԻ»

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անմիջապես Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներն իմանալուն պես հայտարարեց, որ անհապաղ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ի վերջո, կա՞ դրա անհրաժեշտությունը, թե՞ այնուամենայնիվ, կարելի է սպասել 2022 թվականի հերթական ընտրությանը:

Երբ պետական գործչին քարկոծում են արթուրսաքունցները, դանիելիոանիսյանները. Ռոբերտ Մելքոնյան

– Այլ բան է ՏԻՄ ընտրությունները, այլ է` Ազգային ժողովի ընտրությունները, որովհետեւ խորհրդարանական համակարգում այն առաջնային մանդատն է: Հետեւաբար, կարծում եմ` ոգեւորվել Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներից եւ փորձել գնալ Ազգային ժողովի ընտրությունների` ակնկալելով նույնատիպ պատկեր, ավելորդ շտապողականություն կլինի: Պետք է գիտակցեն, որ այդ շտապողականությունը հնարավոր է բերի գլխացավանքի, բայց եթե հասարակությունն ինքն է ցանկանում, որ տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ, նաեւ ցանկանում է վարչապետն իր լեգիտիմությունը օրինականացնել, պետք է նաեւ հնարավորություն ընձեռվի ժամկետների մասով: Այս առումով մինչեւ մեկ տարի նախանշված ժամկետն ինչքան ուզենք` կարող ենք հասկանալ` 1 օր, 10 օր, 1 ամիս եւ այլն, ամեն դեպքում դեռ ժամանակ կա:

– Ըստ Ձեզ` ի՞նչ փոխվեց, որ հիմա առավել մեծ շտապողականություն կա` արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հետ կապված:

– Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներն արագացրին, ոչինչ չփոխվեց:

– Ակտիվ քաղաքականությունից այսօրվա իշխանությունը փորձում է չեզոքացնել Հանրապետական կուսակցությանը: Այս դեպքում այլ ընդդիմադիր ճակատ տեսնո՞ւմ եք:

– Այս պահին իրականության մեջ ընդդիմադիր ճակատ չեմ տեսնում, որովհետեւ չի էլ կարելի ասել, որ այսօր ընդդիմություն գոյություն ունի: Պետք է այլընտրանք, պետք է ընդդիմություն, բազմակարծություն, տարբեր մտքեր, գաղափարներ, ծրագրեր: Այնպես չէ, որ բոլոր ժամանակներում իշխանությունները միշտ ճիշտ են եղել, ճիշտ են գործել, նման բան չկա: Եթե առնվազն քննադատություն չեղավ, եւ յուրաքանչյուր այլ կարծիք ունեցողին դավաճանի պիտակ կպցրեցին, սա արդեն չի բխում ժողովրդավարության սկզբունքներից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА