ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞վ է ճիշտ՝ Փաշինյա՞նը, թե՝ ՀՀ ԱԳՆ-ն

26.09.2018 13:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ո՞վ է ճիշտ՝ Փաշինյա՞նը, թե՝ ՀՀ ԱԳՆ-ն

Ցնցող հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։ Ըստ Բալայանի. «ՀՀ տարածքում չկան այլ երկրների կենսաբանական լաբորատորիաներ։ Դրանք գտնվում են Հայաստանի տրամադրության տակ եւ այնտեղ աշխատում են ՀՀ քաղաքացիներ։ 2017 թվականից ռուս փորձագետներն են այցելում այդ լաբորատորիաներ եւ դա բնական է գործընկերների համար»:

Ո՞վ կարող էր էդ աստիճան դաժան հաշվերհարդար տեսներ. Մանրամասներ 78-ամյա տղամարդու սպանությունից

ՀՀ ԱԳՆ-ի խոսնակի հայտարարությունը համարեցինք ցնցող այն առումով, որ այսպիսով նա փաստացի կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ է մեղադրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Նկատի ունենք, որ նույն լաբորատորիաների թեմային երկու շաբաթ առաջ «Կոմերսանտին» տված հարցազրույցում անդրադարձավ նաեւ Փաշինյանը՝ ընդգծելով. «Տառացիորեն 10-15 օր առաջ իմ անձնական հանձնարարությամբ ռուս մասնագետներին թույլ են տվել մտնել այդ լաբորատորիաները»: Ավելին, ըստ Փաշինյանի՝ ռուս մասնագետները «երբեք չեն ունեցել մուտքի խնդիր և չեն ունենա`սկսած այն պահից, ինչ ես դարձել եմ վարչապետ»: Այսինքն՝ Փաշինյանը պնդում էր, որ ռուս մասնագետները լաբորատորիաներ մտնելու հնարավորություն են ունեցել միայն օգոստոսի վերջերից եւ այն էլ՝ իր անմիջական հանձնարարությամբ: Իսկ Բալայանը բոլորովին այլ բան է ասում, որ այդ նույն ռուս մասնագետները դեռ անցած տարվանից են «այցելում այդ լաբորատորիաներ»: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ ԱԳՆ-ն միանգամայն թափանցիկ ակնարկ է հնչեցնում, որ ռուսների մուտքն ամենեւին էլ Փաշինյանի անձնական միջամտության արդյունքում չէ, այսինքն, որ նրանք լաբորատորիաների հարցում ոչ թե «չեն ունեցել մուտքի խնդիր» Փաշինյանի վարչապետ դառնալու «պահից սկսած», այլ՝ դրանից առաջ էլ որեւէ խնդիր չունեին: Եվ քանի որ խոսքն իրար այսքան հակասող հայտարարությունների մասին է, ապա մեկ պարզ հարց է ծագում՝ ո՞վ է ճիշտ՝ Փաշինյա՞նը, թե՝ ՀՀ ԱԳՆ-ն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА