ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մանվել Գրիգորյանի փաստաբանը ահազանգում է

26.09.2018 12:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Մանվել Գրիգորյանի փաստաբանը ահազանգում է

Գաղտնիք չէ, որ թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունները ձեռնամուխ եղան կոռուպցիոն տարբեր պատմությունների բացահայտման, որի արդյունքում կալանավորվեցին մի շարք հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչներ: Որոնց թվում է նաեւ Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը: Հատկանշական է, սակայն, որ կարճ ժամանակ անց աղմկահարույց գործերով կալանավորվածները կամ ձերբակալվածները` կա՛մ պարզապես ազատ արձակվեցին կա՛մ փոխվեց նրանց խափանման միջոցը կալանավորումը: Իսկ, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը, ով տառապում է մի շարք ծանր հիվանդություններով` շարունակում է մնալ կալանքի տակ: 

«Ինձ հանցագործ եմ համարել, բայց երբ գործ ունեցա պետական այրերի հետ, հասկացա, որ դրանց մոտ ես սուրբ եմ»

Ինչո՞ւ, հարցի պատասխանը փորձեցինք ստանալ Մանվել Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր, հայտնի փաստաբան ԼԵՒՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով անդրադառնալով մեր կողմից հնչեցրած հարցին նկատեց.

- Տվյալ հարցի պատասխան կարող է տալ միայն պետական լիազոր մարմինը` տվյալ դեպքում վարույթն իրականացնող մարմինը: Ինչ վերաբերում է Ձեր կոնկրետ հարցին, կարող եմ միայն արձանագրել, որ այ՛ո, որոշ քրեական հնչեղություն ունեցող գործերով անցնող անձանց խափանման միջոց կալանքը փոխվել է: Ավելին, նմանատիպ հոդվածով` մի քանի տասնյակ անգամ մեծ գումարների չափով անցնող անձիք են այժմ գտնվում են ազատության մեջ: Իմ պաշտպանյալի մասով կարող եմ ասել հետեւյալը` բազմիցս անդրադարձել եմ այն հանգամանքի վրա, որ չկա՛ որեւիցէ մի դրվագ, որով կարող է ապացուցվել, որ իմ պաշտպանյալը կարող է թաքնվել նախաքննությունից, չկա՛ մի դրվագ, որով, իմ պաշտպանյալը, գտնվելով ազատության մեջ` կարող է խոչընդոտել վարույթն իրականացնող մարմնի գործողություններին: Գործում նման հանգամնքը բացարձականապես չկա, ընդամենը վերացական դատողություներ են: Որի հետ կապված ՄԻԵԴ-ը նախադեպային որոշումներ ունի, ըստ որոնց վերացական դատողությունների հիման վրա չի կարելի դիտել անձի խափանումը որպես կալանք: Բացի այդ, բազմիցս անդրադարձել եմ նաեւ այն հանգամանքի վրա, որ իմ պաշտպանյալը ունի առողջական լուրջ խնդիրներ, որի առնչությամբ գրավոր բժշկական եզրակացություններ են տվել ինչպես Հայաստանի` այնպես էլ օտարերկրյա հեղինակավոր բժիշկներ, որոնք ընդգծել են, որ պաշտպանյալս տառապում է ծանր հիվանդություններով եւ պետք է մշտապես լինի բժիշկների հսկողության տակ: Ավելին` տարօրինակ է, որ վարույթն իրականացնող մարմինը դա հաշվի չառնելով, որոշեց, որ պետք է ունենա իր ձեռքի տակ նաեւ դատաբժիշկների եզրակացությունը իմ պաշտպանյալի հիվանդությունների հետ կապված: Եվ իր նախաձեռնությամբ կայացվեց որոշում եւ շուրջ երկու ամիս դատաբժիշկների կողմից կատարվեց տասնյակների հասնող հետազոտություններ տարբեր բկ-ներում: Արդյունքում, մեկ անգամ եւս ապացուցվեց այն` ինչ ամիսիներ առաջ բարձրաձայնվել է մեր կողմից: Մասնավորապես, որ Մանվել Գրիգորյանը տառապում է տասնյակ ծանր հիվանդություններով եւ կարիք ունի մշտական բժիշկների հսկողության տակ լինելու:

- Պարոն Բաղդասարյան, հանրության համար այդպես էլ հանելուկ մնաց, թե ո՞վ եւ ի՞նչ նպատակով է լուսանկարել Ձեր պաշտպանյալին, ապա տեղադրել համացանցում: Հայտնի է, որ նշանակվել էր ծառայողական քննություն, սակայն որեւէ տեղեկատվության, համենայնդեպս պաշտոնական մակարդակով` հանրությունը չի տիրապետում: Կարո՞ղ եք տեղեկացնել ինչ փուլում է այդ առնչությամբ հարուցված քրեական գործըի նախաքննությունը:

Աշոտ Արսենյանը որոշել է վաճառել «Ջերմուկ գրուպ»-ը և լքել Հայաստանը. «Ժամանակ»

- Հատկանշական է, որ Մանվել Գրիգորյանի լուսանկարի հետ կապված մենք ավելի վաղ ունեինք տեղեկատվություն, որ այն արվել է մեկուսարանում գտնվելու ժամանակ: Սակայն, պաշտպանական կողմը այդ մասին բարձրաձայնեց միայն այն ժամանակ, երբ ԶԼՄ-ներից մեկը այն ուղղակի տպագրեց իր թերում եւ տարածեց համացանցում: Եվ միայն դրանից հետո, պաշտպանական կողմը շատ կոշտ հայտարարություն արեց դրա հետ կապված փաստելով, որ խախտվել են օրենքով նախատեսված մի քանի նորմեր: Որից հետո նշանակվեց ծառայողական քննություն, հարուցվեց քրեական գործ: Այդ առումով կարող եմ հայտնել միայն հետեւյալը. իմ պաշտպանյալ այդ առնչությամբ հայտնել է հետեւյալ դիրքորոշումը, որ եթե լուսանկարը արված է եղել երրորդ անձի պատվերով` ինչ-ինչ շահեր հետապնդելու նպատակով, ապա անհրաժեշտ է ենթարկել պատասխանատվության: Բայց եթե նկարը արվել է ինչ-որ մեկի ցանկությամբ` առանց հետին մտքեր հետապնդելու, ապա իմ պաշտպանյալը բողոք չունի: Առայժմ այսքանը կարող եմ ասել:

Հ.Գ. Հայտնի փաստաբանի հետ մեր զրույցի առավել ուշագրավ հատվածները կարդացեք «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА