ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն կֆինանսավորի միայն «Ամերիկայի բարեկամներին». Deutsche Welle

26.09.2018 11:54 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ն կֆինանսավորի միայն «Ամերիկայի բարեկամներին». Deutsche Welle

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ ապագայում ԱՄՆ-ն պատրաստվում է ֆինանսական օգնություն հատկացնել միայն «Ամերիկայի բարեկամներին» և ստուգել` «ինչն է գործում և ինչը՝ ոչ, և արդյոք մեր դոլարներն ու մեր պաշտպանությունը ստացած երկրները հաշվի առնու՞մ են մեր շահերը»: Այս մասին Թրամփը հայտարարել է սեպտեմբերի 25-ին, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ժամանակ, փոխանցում է Deutsche Welle-ն:

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Սիրիայում աշխատող իրանական և ռուսական ընկերությունների դեմ. NBC

Թրամփը քննադատել է Գերմանիային և «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը: Նրա խոսքով՝ «եթե Գերմանիան չփոխի իր ուղղությունը, ապա կախված կլինի ռուսական հումքից»:

Իր հերթին, Լեհաստանը, որը փորձում է անկախանալ Ռուսաստանից էներգակիրների մատակարարումից, ԱՄՆ նախագահի գովասանքին է արժանացել: Վարշավան նաև Վաշինգտոնին խնդրել է իր տարածքում ամերիկյան ռազմաբազաներ տեղակայել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА