ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանի ռեժիմն «ապօրինությունների ռեժիմ է». Փոմփեո

26.09.2018 11:37 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանի ռեժիմն «ապօրինությունների ռեժիմ է». Փոմփեո

Իրանում իշխող ռեժիմն «ապօրինությունների ռեժիմ է»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Իրանի շուրջ համաժողովի ժամանակ՝ եվրոպական երկրներին կոչ անելով խզել բոլոր դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իրանի ԱԳ նախարարը ԱՄՆ պատժամիջոցները մարդու իրավունքների նկատմամբ անարգանք է անվանել

«Վերջին 40 տարվա ընթացքում Իրանի գործողություններն ապացուցել են, որ այն ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտողների թվին է պատկանում: Սա իրական ապօրինությունների ռեժիմ է», հայտարարել է Փոմփեոն:

Նա նաև Իրանին մեղադրել է Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում և Ասիայում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ:

«Որոշ ժամանակ առաջ մեր դաշնակիցները դադարեցրել են բոլոր դիվանագիտական ուղևորությունները դեպի Իրան՝ ի պատասխան ահաբեկչությունների օժանդակության… Ակնկալում ենք այդպիսի ավելի շատ քայլերի ականտես լինել այլ եվրոպական երկրների կողմից»,- նշել է պետքարտուղարը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА