ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գինու բաժակներն ազդում են սպիրտայինի օգտագործման մեծացման վրա

26.09.2018 11:31 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գինու բաժակներն ազդում են սպիրտայինի օգտագործման մեծացման վրա

Գինու բաժակներն ազդում են սպիրտայինի օգտագործման քանակության մեծացման վրա: Նման եզրակացության են հանգել Քեմբրիջի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները:

Օրգանիզմում հորմոնների մակարդակի վրա ազդող 5 գործոն

Հետազոտողները նշել են, որ վերջին 300 տարում գինու բաժակների տարողությունը փաստացի 7 անգամ մեծացել է: Ընդհանուր առմամբ, հետազոտվել է գինու 411 բաժակ: Պարզվել է, որ եթե նախկինում գինու համար օգտագործվում էին 66 մլ տարողությամբ բաժակներ, ապա այսօրվա դրությամբ՝ 449 մլ:

Սա բացատրելու համար գիտնականները ուշադրություն են դարձնում սոցիալ-տնտեսական գործոնին, այսինքն՝ գինու արժեքի նվազմանը եւ հասանելիության մեծացմանը:

Մեծ Բրիտանիայում ընդհուպ մինչեւ 1960-ական թվականները բնակչության աղքատ խավը նախընտրում էր գարեջուրը եւ թունդ ալկոհոլը, մինչդեռ մեծահարուստները՝ գինին: Սակայն 60-ականներին գինու հասանելիության հետեւանքով այս սոցիալական թրենդը արմատապես փոխվել է, ինչն ազդել է սպիրտայինի այս տեսակի օգտագործման քանակության մեծացման վրա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА